Հայտնի է Սերիա-Ա-ում Ռոնալդուի նորամուտի օրը

Թուրինի «Յուվենթուս»-ի գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին հայտարարել է, որ թիմի աստղային նորեկ Կրիշտիանու Ռոնալդուի նորամուտը տեղի կունենա Սերիա-Ա-ի առաջին տուրում՝ «Կիևո»-ի դեմ խաղում:

Պորտուգալացին մարզումներին միացել է երկու շաբաթ առաջ:

«Սերիա-Ա-ում ելույթները նոր փորձ են Ռոնալդուի համար: Ես բազմիցս ասել եմ, որ ընթացիկ մրցաշրջանը կլինի ավելի դժվար, քան նախորդը, քանի որ այժմ մեր շարքերում հանդես է գալիս աշխարհի լավագույն ֆուտբոլիստը: «Կիևո»-ն կփորձի անել հնարավորը, որպեսզի դժվարություններ առաջադրի Իտալիայի առաջնության և Չեմպիոնների լիգայի ֆավորտներից մեկին: «Յուվենթուս»-ի մեկնարկային կազմում դաշտ դուրս կգան Ռոնալդուն, Շչեսնին, Պյանիչը, Կանսելուն և Ալեքս Սանդրոն: Ես պետք է գնահատեմ մյուս ֆուտբոլիստների վիճակը»,- FBH.am-ի փողանցմամբ ասել է Ալեգրին:

«Կիևո»-«Յուվենթուս» հանդիպումը տեղի կունենա օգոստոսի 18-ին՝ Երևանի ժամանակով 20:00-ին:

Հեղինակ

Հեղինակի այլ գրառումներ

Մեկնաբանություններ

ՖԲՀ

Քաղաքականություն