Նոր հանձնաժողով՝ վարչապետի որոշմամբ

Վարչապետ Նիկոլ Փասշինյանի որոշմամբ ստեղծվել է Երևանի հիմնադրման 2800-ամյակին նվիրված միջոցառումները նախապատրաստող և կազմակերպող հանձնաժողով: Այդ մասին FBH.am-ին տեղեկացրել են ՀՀ վարչապետի աշխատակազմից:

Որոշմամբ առաջարկվել է հանձնաժողովին մինչև 2018 թվականի օգոստոսի 31-ը մշակել և ՀՀ վարչապետին ներկայացնել Երևանի հիմնադրման 2800-ամյակին նվիրված միջոցառումների ծրագիրը:

Հանձնաժողովի նախագահն է ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը:

Հեղինակ

Հեղինակի այլ գրառումներ

Մեկնաբանություններ

ՖԲՀ

Քաղաքականություն