Արայիկ Խանդոյանն ու Վարուժան Ավետիսյանն ազատ արձակվեցին կալանքից

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մեսրոպ Մակյանը բավարարեց ՊՊԾ գնդի գործով ամբաստանյալներ Արայիկ Խանդոյանի և Վարուժան Ավետիսյանի նկատմամբ կիրառվող խափանման միջոց կալանավորումը, նրանք ազատ արձակվեցին կալանքից։  

Վարուժան Ավետիսյանի խափանման միջոց կալանավորումը անձնական երաշխավորությամբ փոխելու վերաբերյալ միջնորդություն ներկայացրեց նրա պաշտպան Տիգրան Եգորյանը։

ԱԺ պատգամավորներ Նաիրա Զոհրաբյանն,Շաքե Իսայանն ու Հակոբ Նազարյանը դատարանում պնդեցին իրենց դիրքորոշումը երկու ամբաստանյալների նկատմամբ խափանման միջոցները փոխելու վերաբերյալ։ 

Մեղադրող դատախազները չառարկեցին միջնորդություններին։
 

Դատարանը գնաց խորհրդակցական սենյակ,որտեղից վերադառնալուց հետո դատավոր Մակյանը հայտնեց,որ միջնորդությունները բավարարում է։ 

Հեղինակ

Հեղինակի այլ գրառումներ

Մեկնաբանություններ

Քաղաքականություն