Ռեալը դարձյալ հետաքրքրված է Նեյմարի ծառայություններով և պատրաստ է 300 մլն եվրո վճարել ՊՍԺ-ին

ՊՍԺ-ի և Բրազիլիայի հավաքականի հարձակվող Նեյմարը կարող է տեղափոխվել Մադրիդի «Ռեալ»:

Ինչպես վստահեցնում է «Sport.es»-ը, «Արքայական ակումբը» դարձյալ հետաքրքրված է 26-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով:

«Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթի` «Աթլետիկոյի» հետ խաղից հետո որոշել է փոխարինող գտնել հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուին, ով ամռանը տեղափոխվել է «Յուվենտուս» 9 տարի «Ռեալում» անցկացնելուց հետո:

Որպես Ռոնալդուին փոխարինող` Պերեսը դիտարկում է Նեյմարին:

ՊՍԺ-ն առաջվա պես մտադիր չէ բաժանվել ֆուտբոլիստից, սակայն ՈւԵՖԱ-ի կողմից ճնշումը կապված ֆինանսական ֆեյր-փլեյի հետ, կարող է փոխել փարիզեցիների տրամադրվածությունը:

«Ռեալը» պատրաստ է 300 մլն եվրո ծախսել ֆուտբոլիստին ձեռք բերելու համար:

Հեղինակ

Հեղինակի այլ գրառումներ

Մեկնաբանություններ

ՖԲՀ

Քաղաքականություն