Ադրբեջանցի սպան զինվորին ինքնասպանության է դրդել

Ադրբեջանցի սպան դրդել է զինվորին ինքնասպանության․

Ադրբեջանի ռազմական դատախազությունը տեղեկատվություն է տարածել `կապված զինված ուժերի զինծառայողի մահվան մասին։

Օգոստոսի 8-ին տեղեկություն էր ստացվել, որ զինծառայող Աբիլով Ֆահմինն ինքնասպանություն է կատարել։ Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ։ Զինծառայողի մարմինն ուղարկվել է դատաբժշկական փորձաքննության:

Պայմանավորված այն հանգամանքով, որ զինծառայողի ծնողները և հարազատները կասկածում են օբյեկտիվ քննության վրա, քրեական գործը վերցվել է Ադրբեջանի գլխավոր դատախազության վերահսկողության տակ։ Ադրբեջանի Հանրապետության զինվորական դատախազի տեղակալին հանձնարարվել է անձամբ ստանձնել հետաքննության պատասխանատվությունը: Ստեղծվել է քննչական խումբ, որն ուղարկվել է դեպքի վայր:

Զինծառայողի մարմինն ուղարկվել է երկրորդ փորձաքննության` հարազատների մասնակցությամբ: Օգոստոսի 9-ին առողջապահության նախարարության փորձագետները զինծառայողի հարազատների մասնակցությամբ կատարել են մարմնի երկրորդ փորձաքննությունը։

Նախաքննությունը պարզել է, որ զինծառայող Աբիլով Ֆահմինը երկար ժամանակ իր դիրքի հրամանատարի՝ ենթասպա Խալիլով Էլմիրի, և տվյալ դիրքի զինծառայող Սանան Թանրիվերդիևի և Ռաշադ Արազովի կողմից ենթարկվել է նվաստացումների, ծեծի և վիրավորանքների։

Պարզվել է նաև, որ օգոստոսի 8-ին՝ ժամը 11։45-ի սահմաններում, զինծառայող Թանրիվերդիևը ժամանակից շուտ լքել է հերթապահության վայրն ու այնտեղ թողել է իր զենքը, դրանից հետո Աբիլովն այդ զենքով ինքնասպանություն է գործել։

Դատարանի որոշմամբ՝ դիրքի ավագ, ենթասպա Խալիլովը, զինծառայողներ Թանրիվերդիևը և Արազովը ձերբակալվել են։

Մահացած զինծառայողի հարազատները, սակայն, պնդում են, որ իրենց զինվորին իրականում սպանել են, ոչ թե նրան դրդել են ինքնասպանության։

Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/ashot.asatryan.7549/posts/1771039326278129

Հեղինակ

Հեղինակի այլ գրառումներ

Մեկնաբանություններ

Քաղաքականություն