Քոչարյանի հարցազրույցում կային ուժեղ և թույլ կողմեր

Հետևում են ֆեյսբուքյան արձագանքներին ու հիմնականում տեսնում եմ երկու տիպի արձագանք, ով իրեն չի սիրում, ասում ա ապուշ հարցազրույց էր, ով սիրում է, ասում ա թույն հարցազրույց էր։
Իրականում ճշմարտությունը ինչպես միշտ այդ երկու կարծիքների մեջտեղում է։

Քոչարյանի հարցազրույցում կային և ուժեղ և թույլ կողմեր, զգացվում էր, որ ինքը մոտ տաս տարի կտրված է եղել ներքին դաշտի տասովկեքից ու ռասկլադներից։
Բայց հիմնական միտքը տեղ հասցվեց, ինքը պատրաստ է լինել ու լինելու է ընդդիմադիր բևեռներից մեկը։
Ու սիրեն իրեն, թե չսիրեն, իր շուրջ հավաքվելու են և հին էլիտաներից ու կուսակցություններից, և հետագայում ներկա իշխանություններից հիասթափվողները։ 
Դա փաստ է,ինչքան էլ մարդ իրեն չսիրի կամ սիրի։
Այս ամեն ինչում ես մի դրական բան եմ տեսնում։

Ներկա կառավարությունը արդեն պետք է ավելի կոնկրետ քայլեր ձեռնարկի ներքին և արտաքին դաշտերում լրջանալու, ու խուսափի անփորձ կամ չհաշվարկված քայլեր անելիս։
Յուրաքանչյուր կոպիտ սխալ, ու քաղաքական մագնիսը, որը ներկայումս Քոչարյանն է ևս մի խումբ հավաքելու է իր շուրջ։ Ու այսպես շարունակ։ Ու դա լինելու է անդառնալի գործընթաց։
Եվ ուրեմն, ի գործ հարգելի կառավարություն, ինչպես կասեր հիմա Լենին պապին- աշխատել,աշխատել,աշխատել 

Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=514779548962262&id=100012906641219

Հեղինակ

Հեղինակի այլ գրառումներ

Մեկնաբանություններ

Քաղաքականություն