Your Space Fitness-ը առաջարկում է մատչելի ու մասնագիտացված փաթեթներ կանանց համար․ (լուսանկար)

Your Space Fitness-ը առաջարկում է մատչելի ու մասնագիտացված փաթեթներ կանանց համար:

Your Space Fitness-ը սեպտեմբերի 1-ից մեկնարկում է նիհարեցնող հատուկ ծրագիր, որը կանանց հնարավորություն կտա կարճ ժամանակահատվածում հասնել ցանկալի արդյունքի: Մինչ այս արդեն գործարկվել են հատուկ մշակում անցած նիհարեցնող և մարմինն ամբողջապես ձգող տասնյակից ավելի հատուկ ծրագրեր:

Բացի նիհարեցնող ֆիթնես ծրագրերից և պարային զումբայից Your Space Fitness-ում իրականացվում են նաև առողջական խնդիրների լուծմանն ուղղված մարզումներ: Հատկապես ողնաշարային խնդիրների համար անցկացվում են հատուկ բուժական մարզումներ, յոգա, պիլատես և այլն: Կենտրոնում գործում են խմբային և անհատական  մարզումներ:

Կենտրոնի գլխավոր առանձնահատկությունն այն է, որ այն նախատեսված է միայն  կանանց համար: Կենտրոնի բոլոր այցելուներն ու մարզիչները միայն կանայք են:

«Հաշվի առնելով Հայաստանի մշակութային ու կենցաղային առանձնահատկությունը` մենք բիզնեսի տեսանկյունից բարդ որոշում ենք կայացրել` ընդունել միայն կանանց: Այսինքն` եթե նույնիսկ Դուք ունեք խանդոտ ամուսին, միևնույն է` դա խնդիր չի կարող առաջացնել գեղեցիկ կազմվածք ու ձիգ մարմին ունենալու համար: Երբ դուք դառնում եք մեր հաճախորդը, դուք այլևս չունեք խնդիր` նիհարելու և ձգվելու. այդ խնդիրն արդեն մերն է, իսկ մենք այդ խնդիրը լուծելու վարպետն ենք»,-ասում է կենտրոնի հիմնադիր-տնօրեն Լուսինե Պողոսյանը:

Մարզված և առողջ լինելը շատ հաճախ պահանջում է ժամանակ և մեծ գումարներ: Your Space Fitness-ը խնդրի օպտիմալ լուծումն է, որովհետեւ փաթեթները շուկայականից մատչելի են և հաճախորդները արդյունքը տեսնում են արդեն իսկ երրորդ մարզումից: Բացի այդ` կենտրոնի պոզիտիվ մթնոլորտը պարապմունքները դարձնում է ոչ թե չարչարանք, այլ հաճելի զբաղմունք:



Այլ տեղեկություններ ստանալու համար այցելե՛ք https://www.facebook.com/Yourspacefitnesscenter/  կամ զանգահարե՛ք 093-93-93-99 :

Հեղինակ

Հեղինակի այլ գրառումներ

Մեկնաբանություններ

ՖԲՀ

Քաղաքականություն