Կառավարությունը շահագրգռված է համատեղ ներդրումային նոր ծրագրերի իրականացմամբ. Նիկոլ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն օգոստոսի 15-ին, ընդունել է Եվրասիական զարգացման բանկի վարչության նախագահ Անդրեյ Բելյանինովին:

Կառավարության լրատվական ծառայությունից FBH.am-ին հայտնում են, որ վարչապետը բարձր է գնահատել ՀՀ կառավարության եւ ԵԶԲ-ի միջեւ համագործակցությունը եւ կարեւորել փոխգործակցության հետագա զարգացմանն ուղղված քայլերի իրականացումը:

Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ կառավարությունը շահագրգռված է համատեղ ներդրումային նոր ծրագրերի իրականացմամբ եւ երկկողմ համագործակցության արդյունավետության բարձրացմամբ:

Եվրասիական զարգացման բանկի կառավարման խորհրդի նախագահը հավելել է, որ բանկը ցանկություն ունի Հայաստանում առավել ընդլայնել իր գործունեությունը եւ պատրաստ է քննարկել տարբեր ուղղություններով նոր նախագծերի իրականացման հնարավորությունները:

Զրուցակիցները քննարկել են նաեւ երկկողմ համագործակցության հեռանկարներին վերաբերող տարբեր հարցեր:

Հեղինակ

Հեղինակի այլ գրառումներ

Մեկնաբանություններ

ՖԲՀ

Քաղաքականություն