ԱԱԾ-ի կողմից գնդակահարվեց հերթական ադրբեջանցի ցուցարարը

ԱԱԾ-ի կողմից գնդակահարվեց հերթական ադրբեջանցի ցուցարարը․

Ադրբեջանի ԱԱԾ հատուկ նշանակության զորքերը շարունակում են քաոսի մեջ պահել Գյանջա/Գանձակ քաղաքի բնակիչներին, ովքեր որևէ կապ են ունեցել հուլիսի 3-ին և 10-ին քաղաքում տեղի ունեցած ցույցերի հետ։

Մինչ այս տարբեր երիտասարդներ երկրի տարբեր հատվածներում սպանվել և ձերբակալվել են հատուկ նշանակության զերքերի կողմից։ Այս անգամ, ԱԱԾ զորքերից փախնելու նպատակով, Սումգայիթ քաղաքում էր հայտնվել Ադրբեջանի քաղաքացի Մուրազ Ռահիմովը։ Նրա նկատմամբ հայտարարվել էր հետախուզում, սակայն ձերբակալության պահին ԱԱԾ զինված աշխատակիցները տեղում գնդակահարել են ցուցարարին։

Ադրբեջանի ԱԱԾ հատուկ նշանակության զորքերը ոչ պաշտոնական ձևով արդեն մեկ ամիս է արտակարգ դրություն են հայտարարել Գյանջա քաղաքում և ձերբակալությունները, մարդկանց առևանգումը և պարզապես սպանությունները դեռ երկար շարունակվելու են մինչև Իլհամ Ալիևի և Մադաթ Գուլիևի արյան ծարավը չհագենա։

Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/ashot.asatryan.7549/posts/1761107657271296

Հեղինակ

Հեղինակի այլ գրառումներ

Մեկնաբանություններ

Քաղաքականություն