Աստղագուշակը ապրիլի 23-ի համար

Загрузка...

FBH.am-ը ներկայացնում է, թե ինչ է սպասվում Ձեզ այսօր` ըստ հորոսկոպի նշանի:

Խոյ

Այսօր աշխատանքի համար դրդիչ կհանդիսանան կենցաղային հոգսերը, սեփական բնակարան ունենալու ձգտումը և անվտանգության հարցերը: Կարելի է զվաղվել վերանորոգմամբ, գնել մթերք և տնտեսական մանրուքներ: Մեծ դեր է կատարում ֆինանսական շարժառիթը: Արդյունքն ավելի բարձր կլինի, եթե աշխատանքի մեջ հոգի դնեք: Հնարավոր է ստիպված լինեք ինչ-որ բան անել ծնողների կամ տնեցիների համար: Արտասահմանում բնակվող Խոյերը կցանկանան օգնել հայրենակիցներին:

Ցուլ

Ցուլերի համար առօրյա գործերի մեխանիկական կատարումն այսօր զզվելի կլինի: Ձեր աշխատանքի ցանկացած արդյունքի հակված եք սիրով վերաբերվել, և դա դրական է ազդում ջանքերի որակի վրա: Օրը հարմար է տան միջոցառումներին մասնակցելու համար: Հոգևոր համախոհները, եթե այդպիսիք ունեք, ձեզ համար նույնքան թանկ կլինեն, որքան արյունակից բարեկամները: Լավ կլինի զբաղվել ընտանեկան բիզնեսով, բնակարանի վերանորոգմամբ, ամառանոցի բարեկարգմամբ:

Երկվորյակ

Այսօրվա հոգսերը ևս մեկ քայլ են դեպի բարեկեցություն: Մի՛ ընկեք մեկանգամյա բարձր շահույթների հետևից: Կատարելագործե՛ք հմտությունները, որոնք միշտ և ցանկացած պարագայում ձեզ կերակրելու են: Լավ տրամադրության և աշխատունակության պայմաններից մեկը լիարժեք սնունդն է: Նախապատվությունը տվե՛ք տնական սննդին: Ախորժակը կարող է բացվել մաքուր օդում: Ֆիզիկական վիճակը պահելու համար ավելի լավ է ոչ թե դիետա պահել, այլ ֆիզիկական վարժություններ անել: Եթե քիչ եք շարժվում, կարիք կունենաք ինտենսիվ մերսման:

Խեցգետին

Իրավիճակը բարենպաստ է այն Խեցգետինների համար, ովքեր զբաղվում են բիզնեսով, ստեղծագործությամբ կամ տնային տնտեսությամբ: Մի՛ ճնշեք ձեր ներքին անբացատրելի ազդակները: Դրանց շնորհիվ ինտուիտիվ կերպով կստանձնեք այն առաջադրանքները, որոնք այս պահին ձեզ մոտ ամենից լավ են ստացվում: Օրվան գերազանց մեկնարկ կհաղորդի ճիշտ նախաշաճը: Կոնկրետ ուտեստների ընտրությունը վստահե՛ք ձեր օրգանիզմին: Այն դա շատ ավելի լավ կանի, քան ցանկացած դիետոլոգ:

Առյուծ

Լավ պայմաններ են քրտնաջան աշխատանքի համար: Մեծ հավակնություններն ավելի լավ է ժամանակավորապես մի կողմ դնել: Չարժե կաշվից դուրս գալ և ամբողջ աշխատանքն ինքնուրույն կատարել, եթե հնարավորություն ունեք ինչ-որ մեկի հետ կիսել պարտականությունները:   Այսօր ավելի լավ է օգնական ընտրել հոգով ձեզ մոտ մարդկանց կամ բարեկամներին: Նման ընտրությունը կապահովի զգացմունքային փոխըմբռնում և գործողությունների համաձայնեցվածություն, ինչպես նաև կօգնի հուսալիորեն պահել արտադրական և այլ գաղտնիքները:

Կույս

Կույսերին խորհուրդ է տրվում հետևողականություն դրսևորել և աշխատանքի փուլերը մեկը մյուսի հետևից հանգամանորեն կատարել: Հետևե՛ք նույն սկզբունքին, եթե ցանկանում եք ընտանիք կազմել կամ նոր հարաբերություններ սկսել: Քանի դեռ հիմքը չեք գցել, մի՛ թեքվեք փորձարկումների ուղով: Լավ օր է ընտանեկան հոգսերի մեջ խրվելու, անձնական բիզնեսը զարգացնելու, օգտակար հմտությունները կատարելագործելու համար:

Կշեռք

Այսօր հաջողության հասնելու համար պարտադիր պայման կլինի գործնականությունը: Սակայն պարտականությունների կատարումը ձեզ համար ձանձրալի կլինի, եթե զգացմունքային առումով հետաքրքրված չեք և գործում հոգի չեք դնում: Հետաքրքիր օր է սպասվում այն Կշեռքներին, որոնք անկեղծ սիրում են իրենց մասնագիտությունը: Հատկապես բծախնդիր եղե՛ք, եթե ինչ-որ բան զրոյից եք սկսում: Հաջող պահ է ինչ-որ ծառայությունների մատուցման հետ կապված ընտանեկան բիզնեսի զարգացման համար:

Կարիճ

Մի՛ ծուլացեք. աշխատասիրությունը` զգացմունքային ներգրավվածության հետ միասին, կատարյալ արդյունք կտա: Զգացմունքների ավելցուկը մի՛ կուտակեք ձեր մեջ, այլ միանգամից ներդրե՛ք աշխատանքում: Ոչ պակաս կարևոր դեր կխաղան նաև ստեղծագործական ոգեշնչումը, համոզմունքը, ինչ-որ մեկին հոգ տանելու ցանկությունը: Շատ Կարիճների կոգևորի արդար գործի համար պայքարը: Եթե ձեզանում վստահ չեք, կարող է կարիք ունենաք ինչ-որ մեկի քաջալերանքի, զգացմունքային կամ նյութական աջակցության: Կարևոր է այն ստանալ ծնողներից կամ այլ մարդկանցից, ում հարգում եք:

Աղեղնավոր

Շատ Աղեղնավորների գործունեության շարժառիթները խիստ անձնական կլինեն: Կարող է դեր խաղալ ձեր կապվածությունն ընտանիքին, հարազատ վայրերին, անցյալին, ինչպես նաև` ազգային արմատներին և հոգևոր արժեքներին: Ամբողջությամբ հույս մի՛ դրեք հաջողության վրա` նույնիսկ, եթե ի բնե արկածախնդիր եք: Ավելի շատ ապավինե՛ք տեխնիկական լավ բազայի, հուսալի օգնականների, գրագետ կազմված առօրյա աշխատանքի վրա: Մարդկանց, ովքեր ձեզ օգնում են, չմոռանաք խրախուսել և ֆինանսապես աջակցել:

Այծեղջյուր

Այծեղջյուրները լիարժեք զուգընկերոջ սուր կարիք կզգան: Այս հարցում չարժե կուրորեն հույսը դնել ճակատագրի վրա: Ցանկացած միության համար շատ կարևոր է նյութական և հոգևոր հետաքրքրությունների ընդհանրությունը, ինչպես նաև` զգացմունքային ներդաշնակությունը: Հակառակ դեպքում կարող են վեճեր առաջանալ և բաժանման համար հող նախապատրաստվել: Վերջնական հաշվով` ամեն ինչ կախված է ձեր երկուսից: Արժե միայն ցանկություն դրսևորել, և մեկ ամբողջություն կդառնաք: 

Ջրհոս

Այսօր իրադարձությունների ներքին շարժիչ կարող է դառնալ պարտքը կամ շահը, սակայն վերջնական խոսքը կասեն ձեր զգացմունքները: Լավագույն արդյունքը կտա այն գործը, որի վրա աշխատում եք` ինչպես ձեր սեփականի: Շատ Ջրհոսների համար կարևոր դեր կխաղա շրջապատի, օրինակ` գործընկերների հետ միասնությունը: Վերանորոգման կամ այլ աշխատատար գործում արժե օգնականներ ներգրավել: Լավ օր է առողջության, կենցաղային հարցերի, սննդի մասին հոգ տանելու համար:

Ձկներ

Այս օրերի համար իդեալական տարբերակը համարժեք փոխանակումն է, օրինակ` փոխադարձ օգնությունը և կարեկցանքը: Կարող եք անձնուրաց աշխատել ուրիշների փոխարեն կամ խորամանկորեն ստիպել նրանց ձեր փոխարեն աշխատել: Եթե դուք ստեղծագործ անձնավորություն եք և ձեզ հետաքրքրում են աշխատանքի հետաքրքիր գործընթացները, գործընկերներին թողե՛ք ձեր պատկերացմամբ ավելի ձանձրալի մասերը: Ձեր աշխատունակության վրա մեծ ազդեցություն կգործի զգացմունքային ֆոնը: Հնարավոր է երևակայության, զգացմունքայնության, սիրալիրության ուժգնացում:

Հեղինակ

Հեղինակի այլ գրառումներ

Մեկնաբանություններ

Загрузка...

ՖԲՀ

Քաղաքականություն