2 ամիս անց 14-ամյա Հայկ Հարությունյանը դեռ չի գտնվել

Երկու ամիս է անցել այն օրից, ինչ Արարատի մարզի Այնթապ գյուղից անհետացել է 14-ամյա Հայկ Հարությունյանը: Ոստիկանության, ԱԻՆ ծառայողների եւ կամավորների երկար փնտրտուքներն այդպես էլ արդյունք չտվեցին:

ԱԻ նախարարության եւ ոստիկանության հաղորդմամբ՝ Հայկը հունիսի 8-ին ժամը 17:00-ի սահմաններում դուրս է եկել տանից եւ չի վերադարձել: Այս ընթացքում մի քանի անգամ հաղորդումներ եղան ոստիկանություն, որ 14-ամյա տղային տեսել են տարբեր մարզերում, քաղաքներում, սակայն նրան այդպես էլ չգտան:

ՀՀ գլխավոր դատախազության ստացված տվյալներով գործով դեռ նորություններ չունեն:

Նշենք, որ Արարատի մարզի դատախազությունում դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել:

Ավելի վաղ հայտնել էինք, որ ՀՀ ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի 911 ծառայություն հունիսի 9-ին, ժամը 21:32-ին ահազանգ էր ստացվել, որ հունիսի 8-ին, ժամը 17։00-ի սահմաններում ՀՀ Արարատի մարզի Այնթապ գյուղի բնակիչ, 2004թ. ծնված Հայկ Հարությունյանը դուրս է եկել տանից և չի վերադարձել: 14-ամյա Հայկն աուտիզմ ունի:

Հեղինակ

Հեղինակի այլ գրառումներ

Մեկնաբանություններ

Քաղաքականություն