Աստղագուշակը օգոստոսի 9-ի համար

FBH.am-ը ներկայացնում է, թե ինչ է սպասվում Ձեզ այսօր` ըստ հորոսկոպի նշանի։

Խոյ

Ուշադրություն դարձրե՛ք ընտանեկան իրավիճակին: Հաջող օր է տան համար գնումներ կատարելու համար: Տան անդամների հետ քննարկե՛ք ընթացիկ կենցաղային խնդիրները: Մտերիմների հետ կոնֆլիկտների պատճառը կլինի Խոյերի չափից դուրս ինքնուրույնությունը, տնային ձանձրալի գործերին չխառնվելու ցանկությունը կամ ամեն ինչ իր կամքով անելու, իր կամքը թելադրելու ձգտումը: Ավելի դիվանագիտական եղե՛ք: Զգույշ վարվե՛ք էլեկտրական սարքերի, կրակի, էլեկտրալարերի հետ:

Ցուլ

Ցուլերին ներդաշնակ օր է սպասվում` լի մանր բոնուսներով: Հատկապես հաջող օր կլինի կանանց համար: Շատ լավ օր է սեփական արտաքինով զբաղվելու, անձնական պահանջները բավարարող գնումներ կատարելու համար: Ձեզ կուրախացնեն բարեկամների և մոտ շրջապատի հետ ջերմ հարաբերությունները: Նույնիսկ անծանոթ միջավայրում ձեզ ապահով կզգաք: Եթե իրադրությունը դուրս է գալիս նախատեսված շրջանակներից, մի՛ տրվեք ընդհանուր խուճապին և ապրե՛ք ձեզ հարմար ռիթմով:

Երկվորյակ

Երկվորյակներն այսօր իրերի իմաստը կընկալեն ինտուիտիվ կերպով: Ուսուցումն ավելի արդյունավետ է խորասուզման եղանակով: Հնարավոր է մեծ հետաքրքրություն առաջանա հոգեբանության, խոհարարության, բնակարանն ավելի հարմարավետ դարձնելու նկատմամբ: Սովորական գործերը հնարավոր է չստացվեն, եթե չափից դուրս էմոցիոնալ վիճակում եք, ձեզ վատ եք զգում, վախենում եք ձեր անվտանգության համար: Այդ դեպքում դադար վերցրե՛ք և փորձե՛ք ավելի դրական տրամադրվել:

Խեցգետին

Խեցգետինների մարտավարությունն այսօր տարբեր է: Ամեն ինչ կախված է խառնվածքից և առաջադրանքներից: Եթե եռանդուն եք, նախաձեռնող, սիրում եք նորություններ, մրցակցություն և ռիսկ, ապա ակտիվ դիրք կընտրեք, սակայն պատրաստ եղե՛ք, որ հաղթանակը ձեզ հենց այնպես չի տրվելու: Արվեստի, գեղեցկության, լավ խոհանոցի, դիվանագիտական շփման սիրահարները կհիացնեն շրջապատին և այդպիսով հեշտությամբ կստանան այն ամենը, ինչ իրենց անհրաժեշտ է:

Առյուծ

Առյուծներին  Խորհուրդ չի տրվում հույսն ամբողջությամբ դնել տաղանդի, փորձի և խարիզմայի վրա: Նույնիսկ եթե 100 տոկոսով ձեզանում վստահ եք, անակնկալ կարող է մատուցել շրջապատը: Ձեր դիրքերն ուժեղացնելու համար չի խանգարի ֆինանսական, հոգեբանական կամ այլ տիպի ապահովագրությունը: Հնարավոր է այն ձեզ տան մոտ բարեկամները կամ այլ մարդիկ, ում վստահում եք: Ձախողումներից շատ մի՛ հիասթափվեք: Դրանք ժամանակավոր բնույթ են կրում: Կին Առյուծներին խորհուրդ չի տրվում զուտ տղամարդկային գործեր վերցնել իրենց վրա` մանավանդ, եթե ինքնազգացողությունը լավ չէ:

Կույս

Այսօր ավելի լավ է ռիսկի չդիմել, հատկապես` կին Կույսերին: Այն ամենը, ինչ ձեզ անհրաժեշտ է, կարող եք ստանալ ավելի նուրբ և անցավ եղանակով: Օրը հաջող է ընկերական և բարեկամական շփման համար, սակայն տարբեր մարդկանց հետ հարաբերությունները տարբեր կերպ կդասավորվեն: Էքստրեմալ քայլ կատարելուց առաջ հոգ տարեք անվտանգության մասին: Եթե ավելի շատ հարմարավետության և կայունության սիրահար եք, մնացե՛ք ուրիշների խենթությունների դիտորդի դերում:

Կշեռք

Շատ Կշեռքների այժմ դուր է գալիս խաղաղ քաղաքականությունը, սակայն կյանքը կարող է այլ կերպ դասավորվել: Հնարավոր է ընտանեկան կամ ամուսնական տարաձայնությունների, գործնական, մարզական կամ գաղափարական մրցակցության սրում: Կարող են նյարդայնացնել տրանսպորտի, տեխնիկայի, համակարգչի, դեղերի հետ կապված խնդիրները: Հնարավոր են վեճեր ղեկավարության կամ պատվիրատուների հետ: Կանանց հետ լեզու գտնելն ավելի հեշտ կլինի, քան տղամարդկանց:

Կարիճ

Կարիճներն աջակցություն կունենան ցանկացած ռիսկային գործում: Դա կարող է լինել հոգեբանական օգնություն, հոգևոր առաջնորդություն կամ ֆինանսական աջակցություն: Եթե ոչ մի օգնական չունեք, հույսներդ դրե՛ք հոտառության վրա: Այն այսօր չի դավաճանի: Բարձր զգացմունքայնությունը կարող է ստիպել որոշ սխալներ թույլ տալ, սակայն ընդհանուր առմամբ դուք բարձրության վրա կլինեք: Լավ աշխատանքի համար նյութական վարձատրություն կստանաք: Տղամարդիկ իրենց զգացմունքները կարող են ապացուցել արարքներով, իսկ կանանց դա խորհուրդ չի տրվում:

Աղեղնավոր

Աղեղնավորներն ադրենալինի կարիք կզգան: Հնարավոր է սրվի սեփականության բնազդը, սեռական ցանկությունը, ընտանեկան և ազգային արժեքների պահպանման ձգտումը: Ձեր պոռթկման հետևանքներն անկանխատեսելի կլինեն, եթե ուժերը ճիշտ չեք գնահատել կամ ամեն ինչին չափից դուրս էմոցիոնալ եք արձագանքում: Մի քանդե՛ք այն, ինչ ստեղծել եք: Այսօր կարելի է շատ արագ լուծել հրատապ խնդիրները: Կարելի է հետաքրքրվել արևելյան մարտարվեստներով: Հիվանդություններն ավելի լավ է բուժել պահպանողական եղանակներով:

Այծեղջյուր

Այսօր ցանկացած շփում կունենա թե՛ դրական, թե՛ բացասական կողմեր: Ամեն դեպքում էլ երկխոսությունը հնարավոր է: Գործարար հարաբերություններում նոր սխեմաներ մի՛ մտածեք, մի՛ գնացեք անիմաստ զոհերի: Եթե հետաքրքրությունների հատման կետ եք գտնում, գործընկերներին կարող եք պարտքով աննշան գումար տալ և պայմանագիրն ամրացնել ընկերական ժեստով, օրինակ` միասին ճաշով: Անձնական հարաբերություններում Այծեղջյուրները ստիպված կլինեն համակերպվել սիրելիի բարդ բնավորության հետ, սակայն սերը կօգնի ամեն ինչ հաղթահարել:

Ջրհոս

Ջրհոսներին հոգսաշատ օր է սպասվում: Նյարդայնության պատճառ կարող է դառնալ շտապողականությունը, համատեղ շտապ աշխատանքը, համակարգչի խափանումը: Լարվածությունը կարող է սրել հուզմունքը, մտերիմների նկատմամբ մտահոգությունը: Բացառված չեն զայրույթի հանկարծակի պոռթկումները, աշխատավայրում կամ ընտանիքում կոնֆլիկտները: Ցանկալի չեն փորձերը, եթե ապահովված չէ հետդարձի ճանապարհը և վերականգնողական միջոցառումների համալիրը:

Ձկներ

Արտաքին իրավիճակը բարդ է, սակայն Ձկների մեծամասնությունը մտահոգվելու կարիք չունեն: Նույնիսկ եթե միանգամից չեք հասկանում, թե ինչ է տեղի ունենում, անհողդողդ մնացե՛ք և խուճապ մի՛ գցեք շրջապատում: Դուք շատ արագ կկողմնորովշեք նոր իրադրությունում և ձեզ համար անվտանգ անկյուն կգտնեք: Ցանկացած չնախատեսված սցենարում այսօր ձեզ համար դրական կողմ կա: Փորձե՛ք այն ժամանակին նկատել: Անսպասելի կարող եք հաջող գնում կատարել, կարգավորել հարաբերությունները մտերիմ անձանց հետ:

Հեղինակ

Հեղինակի այլ գրառումներ

Մեկնաբանություններ

Քաղաքականություն