ՀՀԿ-ն հրապարակել է Ռ. Քոչարյանի խափանման միջոցը փոխելու երաշխավորություն տված պատգամավորների ցուցակը

Հայաստանի Հանրապետական կուսակցությունը հայտարարություն է տարածել, որում նշված են այն պատգամավորների անունները, որոնք ստորագրել են Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանքը փոփոխելու միջնորդության համար ներկայացված երաշխավորության տակ։

Հայտարարության մեջ նշվում է․

«ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու վերաբերյալ Գլխավոր դատախազին ուղղված միջնորդությունը ստորագրած «ՀՀԿ» խմբակցության պատգամավորների ինքնությունը պարզելու փորձերն առանձին լրատվամիջոցներում վերածվեցին անհարկի շահարկումների: Յուրաքանչյուր պատգամավոր ինքն է որոշում, թե երբ և ինչ պայմաններում հրապարակայնացնել իր՝ այս կամ այն հասարակական նշանակություն ունեցող փաստաթղթի տակ ստորագրելու փաստը:

Վերահաստատելով թե՛ մեր, թե՛ ՀՀ 2-րդ նախագահի գրասենյակի ներկայացուցիչների կողմից արված այն հայտարարությունը, որ նշված ցուցակն իրենից որևէ գաղտնիք չի ներկայացնում՝ այժմ հրապարակում ենք «ՀՀԿ» խմբակցության կողմից ստորագրած պատգամավորների անունները՝


1. Բաբլոյան Արա
2. Բաղդասարյան Վահրամ
3. Շարմազանով Էդուարդ
4. Հովհաննիսյան Արփինե
5. Մելիքյան Գագիկ
6. Հարությունյան Վահան
7. Հակոբյան Միհրան
8. Աճեմյան Կարինե
9. Բաղդասարյան Ջեմմա
10. Հասանով Կնյազ
11. Միխայլով Արսեն
12. Աշոտյան Արմեն
13. Հարությունյան Անդրանիկ
14. Հարությունյան Արամ
15. Կարապողոսյան Հարություն
16. Համբարձումյան Արկադի
17. Հակոբյան Հակոբ Ռ.
18. Ավագյան Կարեն
19. Հովհաննիսյան Արայիկ
20. Սարգսյան Ռոբերտ
21. Սարդարյան Շուշան
22. Նաղդալյան Հերմինե
23. Եսայան Մարգարիտ
24. Գեղամյան Արտաշես
25. Սահակյան Նաիրի
26. Մախմուդյան Ռուստամ
27. Գրիգորյան Արայիկ
28. Նիկոյան Սամվել
29. Պետրոսյան Շուշան
30. Բաբուխանյան Հայկ
31. Սահակյան Գալուստ
32. Ֆարմանյան Սամվել
33. Հարությունյան Խոսրով
34. Պողոսյան Միհրան
35. Մուրադյան Ռուզաննա
36. Կարապետյան Կարեն
37. Բեքարյան Կարեն
38. Վարդապետյան Տաճատ
39. Նահապետյան Կորյուն
40. Մինասյան Գագիկ
41. Սարգսյան Ավետ

Հեղինակ

Հեղինակի այլ գրառումներ

Մեկնաբանություններ

ՖԲՀ

Քաղաքականություն

  • /uploads/photos/kDr1wvn1qtfA3tknT6tN.jpg

    Նիկոլ Փաշինյանի առաջին «քննությունը» Երբ խոսում ենք իշխանության անկախության և սուվերենության մասին, ապա պետք է հաշվի առնենք աշխարհաքաղաքական խաղի կանոնները, որոնք ենթակա են կատարման պետությունների կողմից՝ անկախ միջազգային ազդեցությունից (Հայաստան, ԱՄՆ, Իսրայել, ԵՄ բոլոր պետություններ, Կոսովո և այլն ) և կառավարման մոդելից: Ինչպես գիտենք տևական ժամանակ է, ինչ նոր իշխանությունները Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ պնդում են, որ Հայաստանում պետք է տեղի ունենան արտահերթ խորհրդարանական ընտրություններ: Այս հարցի շուրջ բոլոր խորհրդարանական և արտախորհրդարանական ուժերի միջև առկա է կոնսենսուս: Միակ խնդիրը թերևս ժամկետներն են: ԱԺ-ի կողմից ընդունված նոր կառավարության ծրագրի համաձայն արտահերթը պետք է կայանա մեկ տարվա ընթացքում (մինչև 2019-ի մայիսի վերջ): Ընտրությունների գնացող Նիկոլ Փաշինյանը փորձեց մեկ հարվածով երկու թիրախ խոցել, այն է՝ ԸՕ բարեփոխումներ կատարել և դեկտեմբերին անցկացնել այդ ընտրությունները: Այս կոնտեքստում Վենետիկի հանձնաժողով ուղարկված Ընտրական օրենսգրքի բարեփոխումներ պետք է որ կանաչ լույս վառեն նոր ընտրությունների համար: Այսօր ՀՀ փոխվարչապետ Արարատ Միրզոյանը և ԸՕ բարեփոխումների հանձնաժողովի քարտուղար Դանիել Իոաննիսյանը հայտարարել էին, որ ԸՕ փոփոխությունների վերաբերյալ Վենետիկի հանձնաժողովի սպասում են դրական լուրերի: Լուրերը սակայն ավելի նման էին նոր իշխանությունների միջազգային քննական թեստի: Դրա մասին փաստեց հանձնաժողովի հայտարարության հետևյալ կետը. • Հանձնաժողովը շարունակում է մնալ այն դիրքորոշմանը, որ ընտրական համակարգի էական փոփոխությունները, այնպիսին ինչպիսի են տարածքային ցուցակների վերացումը, այլ կերպ ընտրակարգի փոփոխությունները, պետք իրականցվեն ընտրություններին նախորդող մեկ տարվա ընթացքում։ Նշենք, որ հանձնաժողովի եզրակացությունները լայնորեն կիրառվում են ԵԽԽՎ կողմից՝ որպես ժողովրդավարության ոլորտում «եվրոպական չափորոշիչների» դրսևորում: Այս կոնտեքստում Նիկոլ Փաշինյանի իշխանությունը ունի երկու տարբերակ. ա. Գնալ ընտրությունների և անտեսել սահմանադրական իրավունքի վերաբերյալ խորհրդատվական մարմնի եզրակացությունը, դրանով իսկ առաջ քաշելով այն թեզը, որ նոր իշխանությունների կողմից ուղարկված փաստաթղթի գործընթացը կրում էր ֆորմալ բնույթ, ինչը կարող է բացասաբար ազդել Հայաստանի միջազգային հեղինակության և այդ ընտրությունների արդյունքում ձևավորվող իշխանության լեգիտիմության ճանաչման վրա բ. Հետաձգել ընտրությունները՝ ի ցույց դնելով պետական գործչին հատուկ հատկանիշներ, որոնք պետք է ունենա երկրի ղեկավարը: Սպասենք նոր կառավարության արձագանքին: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/hayk.derzian.9/posts/119307985721046

    Կարդալ ավելին