Տիգրանակերտում պեղումների ընթացքում գտել են կարասային թաղումներ (լուսանկարներ)

Արցախի հնագիտական արշավախումբը Տիգրանակերտում պեղումներ իրականացնելու ընթացքում հյուսիսային պատի մոտ հայտնաբերել է անտիկ ժամանակաշրջանից կարասային թաղումներ (հին ժամանակներում հանգուցյալներին հուղարկավորում էին նաև կարասներում):

Այս  մասին   «Արցախպրես»-ի  թղթակցի  հետ  զրույցում  ասել է   «Պատմական միջավայրի պահպանության պետական ծառայություն» ՊՈԱԿ-ի  տնօրեն Արմինե Հայրապետյանը:

Նրա  խոսքով՝   պեղումներն  իրականացվել  են   ռուսաստանաբնակ բարերար Արտեմ Քոչարյանի ֆինանսավորմամբ: Այդ  պեղումների    ժամանակ  էլ  գտնվել  են   թվով երեք  կարաս:

Շարունակությունը՝ այստեղ

Հեղինակ

Հեղինակի այլ գրառումներ

Մեկնաբանություններ

ՖԲՀ

Քաղաքականություն