«ՀՀ քրեական իրավունք» առարկայից անբավար ստացած Արթուր Սաքունցը Աժ պատգամավորի դեմ ՀՔԾ մեղադրանք է ներկայացրել ԼԳԲՏ համայքին վիրավորելու համար

Իրավապաշտպանն իրավունք չունի հիշողություն չունենալու...
Ստիպված հիշեցնեմ.
ես էն մարդն եմ, որ դու, այ Սաքունց, 2002 թվականին Վանաձորի «Մխիթար Գոշ» Հայ-Ռուսական համալսարանում պետական քննությունը, որտեղ ես պետական քննական հանձնաժողովի նախագահն էի, «վաստակեցիր» անբավարար գնահատական «ՀՀ քրեական իրավունք» առարկայից, իսկ հետո մոտեցար խնդրեցիր, որ դա որպես Վանաձորի իրավապաշտպան կառույցի ղեկավար, քեզ կխայտառակի, ու աղերսեցիր դրական գնահատական, և ես քեզ ընդառաջեցի...
Հիմա դիմել ես ինձ քրեական պատասխանատվության ենթարկելու համար՞… Ինչի՞ համար, այ տղա... Որ՞ հոդվածով, այ անճարակ...
Այո, ես դեմ եմ համասեռամոլությանը, ինչ էլ գրել եմ լավ եմ արել...
Գնա քրեական իրավունք ուսումնասիրի, ու հոգ տար էն ուղղությամբ, որ ազգանունդ որպես հայհոյանք չշրջանառվի գալիք սերունդների շուրթերին...

Նյութի աղբյուրը՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=311377769429717&id=100016724891018

Հեղինակ

Հեղինակի այլ գրառումներ

Մեկնաբանություններ

ՖԲՀ

Քաղաքականություն

  • /uploads/photos/rqYJg9mXJRAsdAtc8A61.jpg

    Չթերագնահատելով թշնամական բանակի հնարավորությունը՝ արժե Բաքվի տաքգլուխներին զգուշացնել, որ մարտական կարողությունների գնահատականը որոշվում է խրամատում, այլ ոչ թե բարձրագոչ հայտարարություններով։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Արցախի ՊԲ մամուլի քարտուղար Սենոր Հասրաթյանը․ «Արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից պարբերաբար ձեռնարկվող անհաջող նախահարձակ գործողություններին զուգահեռ ընդգծված ակտիվություն է նկատվում նաև քարոզչական ճակատում: Հատկանշական է, որ այդ գործընթացին ներգրավվում են ոչ միայն հարևան երկրի պետական ու ոչ պետական տեղեկատվաքարոզչական ոլորտի ներկայացուցիչները, այլև շատ հաճախ բանակի ղեկավարությունն ու ենթակա զորամիավորումների հրամանատարները: Ավելին, ծավալվող քարոզչության առանձնահատկությունը կայանում է նրանում, որ վերջիններիս կողմից միտումնավոր կերպով փորձ է արվում շփման գծում նախ՝ պարբերաբար իրենց իսկ սադրած սրացումների մեղքը բարդել հայկական կողմի վրա, իսկ այնուհետև հանրությանը մատուցել, թե ինչպես է այդ ամենին «հերոսաբար» դիմագրավում իրենց «փառավոր» բանակը: Բոլորովին վերջերս ադրբեջանական լրատվամիջոցներից մեկին տված հարցազրույցում զորամիավորման հրամանատար Խագանի Ջաբրայիլովը, նույն ոճով մեղադրանք ներկայացնելով հայկական կողմին, գնաց ավելի հեռուն և ոչ ավել, ոչ պակաս կատարեց հետևյալ ամպագոռգոռ հայտարարությունը. «Բնականաբար, առ այսօր մեր ոխերիմ թշնամին չի կարողացել որևէ անգամ հասնել իր նպատակին: Ադրբեջանական բանակն արդեն այն չէ, ինչ եղել է 25 տարի առաջ…. Ներկա պահին մեր զինանձնակազմի բարոյահոգեբանական ոգին անչափ բարձր է և սպասում է Գերագույն գլխավոր հրամանատարի մարտական հրամանին…»։ Չթերագնահատելով թշնամական բանակի հնարավորությունը, այդուհանդերձ, արժե Բաքվի տաքգլուխներին զգուշացնել, որ մարտական կարողությունների գնահատականը որոշվում է խրամատում, այլ ոչ թե բարձրագոչ հայտարարություններով… Իսկ առ այսօր խրամատում կատարվածը չկրկնվելու համար առնվազն ձեզ պետք է ունենալ հիշողություն և եղածը չգերագնահատելու խոհեմություն: Հակառակ դեպքում, պարո՛ն Ջաբրայիլով, հավանականությունը շատ մեծ է, որ կրկին կարող է հայտնվես նույն այն վիճակում, ինչպիսինն անձամբ քո մաշկի վրա զգացել ես և՛ 1992-94 թվականներին, և՛ դրանից հետո ընկած ժամանակահատվածում»,-ասված է գրառման մեջ:

    Կարդալ ավելին