Արցախի պետական պատմաերկրագիտական թանգարան այցելող օտարերկրացիների թիվն աճել է

Ընթացիկ տարվա հունվար-հուլիս ամիսներին Արցախի պետական պատմաերկրագիտական թանգարանն ունեցել է 8581 այցելու. նրանցից 2861-ն արտերկրից են:

Նախորդ  տարվա  նույն   ժամանակահատվածում   թանգարան  են  այցելել  9639   հոգի, որոնցից 1786-ն  են   եղել  օտարերկրյա  քաղաքացիներ:

Թանգարան   այցելող  օտարերկրյա   քաղաքացիները  հիմնականում  ԱՄՆ-ից  են, Ռուսաստանի  Դաշնությունից, Նիդերլանդներից, Չինաստանից  և   այլ  երկրներից: 

Թանգարան   այցելող    օտարերկրյա     քաղաքացիները  հիմնականում    հետաքրքրվում    են  Արցախի    պատմությամբ: Նրանք   այցելում են նաև Արցախի   պատմամշակութային  վայրեր: Մի  մասն  էլ, նախապես   տեղեկացված  լինելով Արցախի  մասին, պարզապես  ցանկանում   են  լինել   այստեղ:

Հեղինակ

Հեղինակի այլ գրառումներ

Մեկնաբանություններ

ՖԲՀ

Քաղաքականություն