Արցախյան պատերազմում զոհվածների հարազատների բաց նամակը Փաշինյանին

Սիրելի վարչապետ, երբ մեր հարազատները զոհվում են Արցախը պաշտպանելիս, մեր հայրենիքի այդ հատվածը մեզ համար առհավետ դառնում է սրբազան հող:

Ու պատկերացրեք ամեն անգամ, երբ կարդում ենք «թուրք» որակումը, անկախ նրանից, թե դա վերագրվում է Սերժին, Քոչարյանին կամ ղարբաղցիների հասցին, սարսափելի վիրավորված ենք զգում:

Հավատացած ենք, որ հայհոյանքների հեղինակները կամ զոհված հարազատ չունեն կամ նրանց որդիներն այս պահին սահմանում հայրենի հողը չեն պաշտպանում, այլապես իրենց թույլ չէին տա նման վիրավորանք իրենց որդիների հասցեին: Լուծում է պետք, որ այս լուտանքը չստվերի հեղափոխության երկինքը և չծվատի մարդկանց վիրավոր հոգիները:

Ինչպես շատ գլոբալ հարցեր, այս մեկն էլ միայն դուք կարող եք լուծել, իբրև համազգային վստահություն ունեցող հայ: Խնդրում ենք Ձեզ, օգոստոսի 17-ին մարդկանց հորդորեք հայհոյախոսությամբ չվիրավորել մեզ, չօգտագործել ատելության լեզու` թուրք ու ալբանացի բառերը Արցախի հասցեին: Լրատվամիջոցներին էլ կարելի է դարձյալ հորդորել` հեռացնել դրանք: Կամ էլ գտեք մի երրորդ եղանակ`ինչ անել, որ այս հիմար, բայց մեզ համար սարսափելի վիրավորական տեքստեր գրողները զսպվեն:

Հեղինակ

Հեղինակի այլ գրառումներ

Մեկնաբանություններ

ՖԲՀ

Քաղաքականություն