Ռուս սահմանապահները հայ-թուրքական սահմանին մեկ շաբաթում երկրորդ սահմանախախտին են բռնել

Հայաստանում Ռուսաստանի ԱԴԾ Սահմանապահ վարչության աշխատակիցները բռնել են պետական սահմանը հերթական խախտողին:

Հայաստանում ՌԴ ԱԴԾ Սահմանապահ վարչության մամուլի ծառայությունից հայտնում են, որ որ Արտաշատի սահմանապահ ջոկատի տեղամասում ռուս սահմանապահները տղամարդու են բռնել, որն ապօրինի հատել է Արաքս գետով անցնող հայ-թուրքական սահմանը:

Նախնական ստուգումներով պարզվել է, որ սահմանախախտը Բանգլադեշի քաղաքացի է: Օրենսդրությամբ սահմանված կարգով նրան փոխանցել են Հայաստանի իրավապահ մարմիններին:

Ներկայումս անցկացվում են անհրաժեշտ համալիր միջոցառումներ տեղի ունեցածի բոլոր հանգամանքները պարզելու համար:

Սահմանի խախտման նախորդ դեպքը գրանցվել էր անցյալ շաբաթ:

Հեղինակ

Հեղինակի այլ գրառումներ

Մեկնաբանություններ

ՖԲՀ

Քաղաքականություն