Թուրքիան Հայաստանի հետ սահմանը կլուսավորի արևային էներգիայի օգնությամբ

Թուրքիայի ներքին գործերի նախարարությունը շարունակում է երկրի սահմանների ավտանգության ապահովմանն ուղղված միջոցառումները։

Ինչպես հայտնի է՝ վերջին տարիներին Թուրքիան բետոնե պարիսպ է կառուցում Սիրիայի, Իրանի և Հայաստանի հետ սահմանին։

Սահմանի սիրիական հատվածում արդեն կառուցվել է շուրջ 802 կիլոմետրանոց բետոնե պատ, որը կազմում է այդ ուղղությամբ նախատեսված պարսպի 97 տոկոսը։ Իրանի հետ սահմանին (Աղրը, Իգդիր) նախորդ տարի մեկնարկել է 144 կմ երկարությամբ հատվածում մետաղալարե ցանկապատով համալրված բետոնե պատի կառուցումը։ Այս ուղղությամբ արդեն ավարտին է հասցվել շուրջ 90 կիլոմետրանոց հատվածի պարսպապատումը։

Ի հավելումն այս ամենի՝ Թւորքիայի ներքին գործերի նախարարությունը նախատեսել է նաև լուսավորել սահմանը և վերահսկել տեսախցիկներով։ 2017-2018թթ․ մեկնարկած լուավորման աշխատաքների շրջանակներում նախատեսվում է արևային էներգիայի օգտագործմամբ ապահովել Թուրքիա –Սիրիա, այնուհետև նաև՝ Թուրքիա- Հայաստան (Արդահան) սահմանի լուսավորումը։ Նշված հատվածում կտեղադրվեն նաև տեսանկարահանող սարքեր և անվտանգության սենսորներ։

Նշվում է, որ ներկայումս լուսավորվում է Թուրքիայի սահմանների 802 կիլոմետրանոց հատվածը, իսկ նախատեսված աշխատանքների ավարտից հետո՝ 2019թ․, լուսավորվող հատվածի երկարությունը կկազմի 1124 կմ կամ Թուրքիայի ցամաքային սահմանի շուրջ 40 տոկոսը։

Հեղինակ

Հեղինակի այլ գրառումներ

Մեկնաբանություններ

ՖԲՀ

Քաղաքականություն