«Սասնա ծռեր»–ին ազատ են արձակում, իսկ Քոչարյանին չէ՞, ինչ տարբերություն այդ գործերի միջեւ. Շարմազանով

ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը NEWS.am-ի հետ հարցազրույցում հայտարարել է, որ ՀՀ  նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանին կալանքի տակ պահելու իրավապահների որոշումը  քաղաքական միտում ունի։ Ըստ ՀՀԿ ներկայացուցչի՝  եթե «Սասնա ծռեր» խմբի անդամների խափանման միջոցը փոխում են, ապա դատարանը 45 պատգամավորի երաշխավորությունը հաշվի առնելով՝ պետք է փոխի նաեւ Քոչարյանի խափանման միջոցը։  

Պարոն Շարմազանով, Ռոբերտ Քոչարյանի  խափանման միջոցը փոխելու ՀՀԿ–ի ստորագրահավաքի քայլի առնչությամբ  մեկնաբանություններ եղան, որ այդպիսով ՀՀԿ–ն ինքնապաշտպանվում է եւ փորձում է կանխել Սերժ Սարգսյանի ուղղությամբ հնարավոր քայլերը։ Ի՞նչ կասեք այս մասին։  

Պատգամավորը իրավունք ունի այս կամ այն քաղաքացու, պաշտոնաթող նախագահի խափանման միջոցի փոփոխության վերաբերյալ ստորագրությանը միանալ։ ՀՀԿ–ն երկու հայտարարություն արեց հստակ ու ամբողջական, որ կալանքը իր մեջ պարունակում է քաղաքական միտումներ։ Պետք է լիներ հրապարակային դատաքննություն։ Ես կիսում եմ Դավիթ Շահնազարյանի կարծիքը անաչառ քննություն անցկացնելու՝ միջազգային ներկայացուցիչներից կազմված խմբի ներգրավմամբ, եւ ամեն ինչ հրապարակային, ոչ թե ափալ–թափալ Քոչարյանին կալանավորել։ Ինչ վերաբերում է մեր ինքնապաշտպանությանը, մենք ինքնապաշտպանվում ենք օրենքով, եթե օրենքը չի գործում, գործում է անձնական վրեժխնդրությունը, վենդետան, քաղաքական ճաշակը...

Դուք հայտարարում եք՝ Մարտի 1–ի գործով Քոչարյանին կալանավորելը վենդետա՞ է։

Շարունակությունը՝ այստեղ

Հեղինակ

Հեղինակի այլ գրառումներ

Մեկնաբանություններ

ՖԲՀ

Քաղաքականություն

  • /uploads/photos/rqYJg9mXJRAsdAtc8A61.jpg

    Չթերագնահատելով թշնամական բանակի հնարավորությունը՝ արժե Բաքվի տաքգլուխներին զգուշացնել, որ մարտական կարողությունների գնահատականը որոշվում է խրամատում, այլ ոչ թե բարձրագոչ հայտարարություններով։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Արցախի ՊԲ մամուլի քարտուղար Սենոր Հասրաթյանը․ «Արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից պարբերաբար ձեռնարկվող անհաջող նախահարձակ գործողություններին զուգահեռ ընդգծված ակտիվություն է նկատվում նաև քարոզչական ճակատում: Հատկանշական է, որ այդ գործընթացին ներգրավվում են ոչ միայն հարևան երկրի պետական ու ոչ պետական տեղեկատվաքարոզչական ոլորտի ներկայացուցիչները, այլև շատ հաճախ բանակի ղեկավարությունն ու ենթակա զորամիավորումների հրամանատարները: Ավելին, ծավալվող քարոզչության առանձնահատկությունը կայանում է նրանում, որ վերջիններիս կողմից միտումնավոր կերպով փորձ է արվում շփման գծում նախ՝ պարբերաբար իրենց իսկ սադրած սրացումների մեղքը բարդել հայկական կողմի վրա, իսկ այնուհետև հանրությանը մատուցել, թե ինչպես է այդ ամենին «հերոսաբար» դիմագրավում իրենց «փառավոր» բանակը: Բոլորովին վերջերս ադրբեջանական լրատվամիջոցներից մեկին տված հարցազրույցում զորամիավորման հրամանատար Խագանի Ջաբրայիլովը, նույն ոճով մեղադրանք ներկայացնելով հայկական կողմին, գնաց ավելի հեռուն և ոչ ավել, ոչ պակաս կատարեց հետևյալ ամպագոռգոռ հայտարարությունը. «Բնականաբար, առ այսօր մեր ոխերիմ թշնամին չի կարողացել որևէ անգամ հասնել իր նպատակին: Ադրբեջանական բանակն արդեն այն չէ, ինչ եղել է 25 տարի առաջ…. Ներկա պահին մեր զինանձնակազմի բարոյահոգեբանական ոգին անչափ բարձր է և սպասում է Գերագույն գլխավոր հրամանատարի մարտական հրամանին…»։ Չթերագնահատելով թշնամական բանակի հնարավորությունը, այդուհանդերձ, արժե Բաքվի տաքգլուխներին զգուշացնել, որ մարտական կարողությունների գնահատականը որոշվում է խրամատում, այլ ոչ թե բարձրագոչ հայտարարություններով… Իսկ առ այսօր խրամատում կատարվածը չկրկնվելու համար առնվազն ձեզ պետք է ունենալ հիշողություն և եղածը չգերագնահատելու խոհեմություն: Հակառակ դեպքում, պարո՛ն Ջաբրայիլով, հավանականությունը շատ մեծ է, որ կրկին կարող է հայտնվես նույն այն վիճակում, ինչպիսինն անձամբ քո մաշկի վրա զգացել ես և՛ 1992-94 թվականներին, և՛ դրանից հետո ընկած ժամանակահատվածում»,-ասված է գրառման մեջ:

    Կարդալ ավելին