Հադրութում կազմակերպվել է «Մաքուր Հադրութ» խորագրով միջոցառում

Հադրութի շրջվարչակազմի մշակույթի և երիտասարդության հարցերի բաժնի նախաձեռնությամբ շրջկենտրոնում այսօր կազմակերպվել է «Մաքուր Հադրութ» խորագրով միջոցառում:

«Արցախպրես»-ի  թղթակցի  հետ զրույցում  Հադրութի շրջվարչակազմի  աշխատակազմի մշակույթի և երիտասարդության  հարցերի բաժնի վարիչ Երազիկ Հայրիյանն ասել  է, որ մաքրման աշխատանքներին մասնակցել են   ավելի քան 40 հադրութցի:

Նրա  խոսքով՝  միջոցառման   մասնակիցները,   մաքրման աշխատանքներ   իրականացնելով, Հադրութի   Ազատության հրապարակից քայլել   են դեպի շրջկենտրոնի «Յոթ կռան»   կոչվող տարածք:

Մեր   զրուցակիցn  ավելացրել է, որ  նման միջոցառումները նպատակ  ունեն քաղաքը     դարձնել ավելի մաքուր  և գրավիչ, ինչպես նաև ուշադրության  կենտրոնում պահել  պատմամշակութային հուշարձաններն  ու բնությունը:

Շարունակությունը՝ այստեղ 

 

Հեղինակ

Հեղինակի այլ գրառումներ

Մեկնաբանություններ

Քաղաքականություն