«Թավշյա հեղափոխություն» փորձելը ձեր իրավունքնա, բայց հիշեք, որ թավիշը կարմիր էլ ա լինում, հանկարծ դրան չհասցնենք

Загрузка...

Մի քանի տարի առաջ` electric yerevan-ի ժամանակ իջել էի բաղրամյան ծանոթներիս համոզելու, որ կատարեն ոստիկանության պահանջը ու իջնեն օպերա: Բառիս բուն իմաստով հերթով համոզում էի ու այդ պահին աչքովս ընկավ ընդդիմության առաջնորդներից մեկը: Մոտեցա, հարցրի, թե ինչի ա անգոր կանգնած` ոստիկանությունը շուտով գործողություն ա սկսելու, վտանգավորա...
պատասխանը կյանքումս չեմ մոռանա` ընդդիմադիրը ասեց « ԱՎԵԼԻ ԼԱՎ, մեզ դա էլ պետքա »... արդյունքում ոստիկանները փոխզիջում գտան:
«թավշյա հեղափոխություն»` հարց չկա, փորձելը ձեր իրավունքնա, բայց հիշեք, որ թավիշը կարմիր էլ ա լինում... հանկարծ դրան չհասցնենք:

հա, ես շատ եմ ուզում, որ իմ երկրի քաղաքացիները պահանջատեր լինեն` գյուղապետի, քաղաքապետի, պատգամավորի հոգին ուտեն, պահանջեն, որ լավ աշխատի...
թույն ա
բայց չեմ ուզում, որ դա անեն միայն ցույցերով... ախր գիտեմ, որ էս ուսանողները ցույցերի ավարտից հետո համ ծանոթով քննություն են ստանալու, համ գաիշնիկին փող են տալու և այլն...
ես ուզում եմ, որ մտածողություն փոխվի: Եթե այօրվա պայքարը դրան հասնի` հալալա

Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/hmamij/posts/10211214025286564

Հեղինակ

Հեղինակի այլ գրառումներ

Մեկնաբանություններ

Загрузка...

ՖԲՀ

Քաղաքականություն