Ինչի՞ց են շուռնուխի բնակիչները բորբոքվել և ծեծել 9 ԼԳԲՏ ակտիվիստների

Շուռնուխում կատարվածի մասին...
Ստուգապես այնքան էլ պարզ չէ, թե կոնկրետ ի՛նչ է տեղի ունեցել: Բացի այն, որ շուռնուխի մի խումբ բնակիչներ ծեծուջարդ են տվել նշված գյուղում հայտնված մի խումբ այլ անձանց, այլ հստակ տվյալներ չկան, իսկ եղած ու շրջանառվողներն էլ ենթակա են որոշակի ստուգման ու հիմնավորման: 
Նախ, օրինակ, որքանո՞վ է հիմնավորված շրջանառվող ու հանրային ընկալման մեջ արդեն ամրագրված այն ձևակերպումը, թե նշված 9 հոգին բռնության են ենթարկվել հենց սեռական փոքրամասնություն լինելու պատճառով կամ միայն դրա համար: 
Իսկ հնարավո՞ր է, որ Շուռնուխ գնացած այդ խումբը, մտածելով, որ «տալդա տեղ են», ինչ-որ (հազար ներողություն), «խուլ» գյուղում, աղմկել են մարդկանց հանգստի ժամին, կամ որևէ կերպ խախտել համակեցություն ընդունված նորմերը, ինչով էլ ուշադրություն են գրավել, հանրագումարում արժանանալով նման «ուշադրության»: 
Ես ասում եմ՝ հնարավո՞ր է, որ այդպես է եղել, այսինքն՝ գիշերով աղմկելը եղած լինի շուռնուխցիների բորբոքվելու բուն պատճառը: 
Սակայն ոչ մեկը, կամ գրեթե ոչ մեկը այդ տարբերակը չի էլ դիտարկում: 
Ի՞նչն է կամ ինչի՞ց են շուռնուխի բնակիչները բորբոքվել: Նրանց ոչ ոք կարծես չի էլ ուզում հարցնել: 
Դատելով այն տեղեկությունից, որ Շուռնուխի ավելի քան 10 բնակչուհի է տարվել ոստիկանություն, միջադեպին մասնակցել են շուռնուխցի կանայք: Տրամաբանական է ենթադրել, որ այնպիսի մի բան պետք է եղած լինի, որ սյունեցի կանանց, առհասարակ, հայ կնոջը այնպես հունից հանի, որ օտարականի կամ այսպես ասենք՝ հյուրի նկատմամբ նա որևէ բռնություն գործադրի: 
Սրա՛ մասին էլի ոչ ոք չի խոսում: Միայն բռնության ենթարկվածների արյունալվիկ նկարներ՝ խղճահարություն հարուցելու նկատառմամբ հավանաբար, ինչ-որ վայրիվերո «դատողույթուններ» հետամնացության, վայրագության ու այլ զուգահեռ կլիշչեներով...
Իսկ ո՞ր գյուղի մասին են խոսում: 1990-92 թվերին թշնամուն համախմբված դիմակայած (Մերգելյանի ջոկատը վկա) Շուռնուխի՛: 
Ո՞ր նախանգի մասին են խոսում: Սյունիքի՛, թե բա վա՜յ, այստեղ վայրենիներ են, ԼԳՏԲ-ներին բռնում-տփում են...
Կարո՞ղ է, գիտեք, թե Սյունիքի անվանումը հենց այնպես է՝ ՍՅՈՒՆԻՔ: Հազարամյակներով Սյունքիը Հայոց պատականության արմատը պահողն է եղել: Պետականության հիմքերն ամենից երկար պահպանած, ամենից ուշ կորցրած, ամենից արագ վերականգնած մարզը: Բա հո հենց այնպե՞ս չէ, որ Դավիթ Բեկի պայքարն էստեղ է ծավալվել, բա հո հենց այնպես չէ, որ Նժդեհը իր մեծագույն ծառայությունը հաջորդ սերունդներին հենց այստեղ է մատուցել: Բա հո հենց այնպես չէ, որ մեր ոխերիմ թշնամիները առաջին հերթին միշտ ձգտել են Սյունիքը «պոկել» մնացած Հայաստանից: Բա դե որ սյունը խարխլես, օճորքն էլ գլխներիս կիջնի...
Թշնամին գիտի, հասկացել է: Մեր ներքին թշնամին, առնետի, սերմակեր մկան մնան սողոսկել ու փորձում է սյան հիմքը կրծել... 
Իսկ հիմքում ի՞նչն է՝ ավանդապահ ընտանիքը, հավատարիմ՝ սերնդե-սերունդ փոխանցված արժեքներին՝ ընտանիք, բարոյականություն, հավատ, լեզու...
Հենց ադ ամենն են առաջին հերթին ձգտում ապականել: Ուստի, թող գնան իրենց բազմագույն աստվածներին խոնարհվեն, որ դեռ ողջ են մնացել: 
Այսքանը:

Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/armen.hakobyan.31521/posts/2055274231213653

Հեղինակ

Հեղինակի այլ գրառումներ

Մեկնաբանություններ

ՖԲՀ

Քաղաքականություն

  • /uploads/photos/kDr1wvn1qtfA3tknT6tN.jpg

    Նիկոլ Փաշինյանի առաջին «քննությունը» Երբ խոսում ենք իշխանության անկախության և սուվերենության մասին, ապա պետք է հաշվի առնենք աշխարհաքաղաքական խաղի կանոնները, որոնք ենթակա են կատարման պետությունների կողմից՝ անկախ միջազգային ազդեցությունից (Հայաստան, ԱՄՆ, Իսրայել, ԵՄ բոլոր պետություններ, Կոսովո և այլն ) և կառավարման մոդելից: Ինչպես գիտենք տևական ժամանակ է, ինչ նոր իշխանությունները Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ պնդում են, որ Հայաստանում պետք է տեղի ունենան արտահերթ խորհրդարանական ընտրություններ: Այս հարցի շուրջ բոլոր խորհրդարանական և արտախորհրդարանական ուժերի միջև առկա է կոնսենսուս: Միակ խնդիրը թերևս ժամկետներն են: ԱԺ-ի կողմից ընդունված նոր կառավարության ծրագրի համաձայն արտահերթը պետք է կայանա մեկ տարվա ընթացքում (մինչև 2019-ի մայիսի վերջ): Ընտրությունների գնացող Նիկոլ Փաշինյանը փորձեց մեկ հարվածով երկու թիրախ խոցել, այն է՝ ԸՕ բարեփոխումներ կատարել և դեկտեմբերին անցկացնել այդ ընտրությունները: Այս կոնտեքստում Վենետիկի հանձնաժողով ուղարկված Ընտրական օրենսգրքի բարեփոխումներ պետք է որ կանաչ լույս վառեն նոր ընտրությունների համար: Այսօր ՀՀ փոխվարչապետ Արարատ Միրզոյանը և ԸՕ բարեփոխումների հանձնաժողովի քարտուղար Դանիել Իոաննիսյանը հայտարարել էին, որ ԸՕ փոփոխությունների վերաբերյալ Վենետիկի հանձնաժողովի սպասում են դրական լուրերի: Լուրերը սակայն ավելի նման էին նոր իշխանությունների միջազգային քննական թեստի: Դրա մասին փաստեց հանձնաժողովի հայտարարության հետևյալ կետը. • Հանձնաժողովը շարունակում է մնալ այն դիրքորոշմանը, որ ընտրական համակարգի էական փոփոխությունները, այնպիսին ինչպիսի են տարածքային ցուցակների վերացումը, այլ կերպ ընտրակարգի փոփոխությունները, պետք իրականցվեն ընտրություններին նախորդող մեկ տարվա ընթացքում։ Նշենք, որ հանձնաժողովի եզրակացությունները լայնորեն կիրառվում են ԵԽԽՎ կողմից՝ որպես ժողովրդավարության ոլորտում «եվրոպական չափորոշիչների» դրսևորում: Այս կոնտեքստում Նիկոլ Փաշինյանի իշխանությունը ունի երկու տարբերակ. ա. Գնալ ընտրությունների և անտեսել սահմանադրական իրավունքի վերաբերյալ խորհրդատվական մարմնի եզրակացությունը, դրանով իսկ առաջ քաշելով այն թեզը, որ նոր իշխանությունների կողմից ուղարկված փաստաթղթի գործընթացը կրում էր ֆորմալ բնույթ, ինչը կարող է բացասաբար ազդել Հայաստանի միջազգային հեղինակության և այդ ընտրությունների արդյունքում ձևավորվող իշխանության լեգիտիմության ճանաչման վրա բ. Հետաձգել ընտրությունները՝ ի ցույց դնելով պետական գործչին հատուկ հատկանիշներ, որոնք պետք է ունենա երկրի ղեկավարը: Սպասենք նոր կառավարության արձագանքին: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/hayk.derzian.9/posts/119307985721046

    Կարդալ ավելին