Սերժ Սարգսյանն ընտրվեց ՀՀ վարչապետ. կողմ քվեարկեց 77, դեմ` 17 պատգամավոր

Загрузка...

ԱԺ հատուկ նիստի ընթացքում ձայների 77 կողմ, 16 դեմ ձայների համամասնությամբ ՀՀ վարչապետ ընտրվեց Հայաստանի Հանրապետական կուսակցության նախագահ, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը։

Հատուկ նիստի ընթացքում ունեցած իր ելույթում Սերժ Սարգսյանն այսօր հայտարարել էր, որ ունի պառլամենտական մեծամասնության աջակցությունը և պատրաստ է այն ծառայեցնել երկրի դինամիկ զարգացման գերնպատակին։

Վարչապետի թեկնածությանը դեմ քվեարկելու մասին այսօր «Ելք» խմբակցության անունից հայտարարել էր խմբակցության քարտուղար Էդմոն Մարուքյանը։

«Ծառուկյան» խմբակցությունը հայտարարել էր, որ իրենց պատգամավորները կքվեարկեն ազատ` խղճի մտոք։

Սերժ Սարգսյանի թեկնածությունն առաջադրել էր «Հայաստանի Հանրապետական կուսակցություն» խմբակցությունը կոալիցիոն գործընկերոջ` ՀՅԴ–ի հետ։ Այս խմբակցությունները երեկ նիստ էին գումարել, որի ընթացքում ՀՀ վարչապետի պաշտոնում միաձայն առաջադրվել էր Սերժ Սարգսյանի թեկնածությունը։

Ավելի վաղ` ապրիլի 14-ին, ՀՀԿ գործադիր մարմնի և խորհրդի արտագնա նիստ էր անցկացրել Ծաղկաձորում, որտեղ ՀՀԿ նախագահի առաջին տեղակալ Կարեն Կարապետյանի առաջարկությամբ կուսակցությունը որոշել էր ՀՀ վարչապետի պաշտոնում ՀՀԿ խորհրդին ներկայացնել Հայաստանի Հանրապետական կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանի թեկնածությունը:

Մինչ քվեարկության կդրվեր վարչապետի ընտրության հարցը, վարման կարգով ձայն խնդրեց «Ելք» խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանը և խմբակցության անունից 20 րոպե ընդմիջում խնդրեց։

Հիշեցնենք, որ արդեն մի քանի օր է փողոցներում Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ բողոքի ակցիաներ են իրականացվում, որոնք գլխավորում է ԱԺ պատգամավոր, «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը։

Հեղինակ

Հեղինակի այլ գրառումներ

Մեկնաբանություններ

Загрузка...

ՖԲՀ

Քաղաքականություն