Այնքան եք դատարկել պահեստայինների նստարանը, որ Ձեր իրավահաջորդը կրկին Դուք եք․ Արամ Սարգսյան․ (տեսանյութ)

Загрузка...

«Ելք» խմբակցության պատգամավոր, «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանի ելույթն անմիջապես ուղղված էր ՀՀ 3-րդ նախագահ, ՀՀ վարչեպետի թեկնածու Սերժ Սարգսյանին: Պատգամավորը Սերժ Սարգսյանին անմիջականորեն հարց ուղղեց՝ ՀՀ վարչապետ-նախագահ-վարչապետ դեժավյուից չի՞ հոգնել, ցրե՞լ է արդյոք գաղջը, որի մասին խոսել էր, քանդե՞լ է անվստահության պատերը:

ՀՀ ԱԺ հատուկ նիստին վարչապետի ընտրության հարցի քննարկմանը «Ելք» խմբակցության պատգամավոր Արամ Սարգսյանը ելույթը սկսեց եղբոր՝ Վազգեն Սարգսյանի խոսքերով` 21-րդ դարը մերն է լինելու:

«Արդյոք այն Հայաստանը, որ այսօր կա, Վազգեն Սարգսյանի պատկերացրած Հայաստա՞նն է: Վազգեն Սարգսյանը 96 թվականից հետո հետևություններ արեց, 99  թվականից մեկ տարի առաջ հասկացավ և իր քաղաքական հակառակորդ Կարեն Դեմիրճյանին  խնդրեց դաշինք կնքել, որ կարողանա  Ազգային ժողովի ընտրություններում ժողովրդի վստահությունն ու քվեն ստանալ: Ի՞նչ է անում այսօրվա հանրապետականը: Ասում է՝ չէ, չենք տվել 10 հազար դրամ, բաժանել են, նույն բանն ասում է կոռուպցիայի մասին, ասում է՝ չէ, չկա կոռուպցիա, ձեռքները բռնեիք: Ժամանակին ասում էիք՝ գաղջ մթնոլորտը ցրել է պետք, ցրեցի՞ք այդ գաղջը»,- ասաց Արամ Սարգսյանը՝ հավելելով` անվստահության պատերը քանդել  է պետք, իսկ այդ պատերը քանդեցի՞ք:

«Ելք»-ի պատգամավորը, դիմելով ՀՀԿ-ին, նկատեց, որ Հայաստանը միայն այդ դահլիճը չէ:

«Չէ, ժողովուրդ, Հայաստանը ելք ունի, ելքը այս դահլիճում չէ, ելքը նաև դրսում է, եթե մենք դրանից հետևություն չենք անում, ոչ մի 21-րդ դար էլ մերը չի լինելու ուղղակի»,-հայտարարեց Արամ Սարգսյանը:

Անդրադառնալով  Սերժ Սարգսյանի հարցազրույցին, որտեղ նա ասել էր, թե ժամանակ է տրամադրելու իր քաղաքական փորձը երիտասարդ լիդերներին փոխանցելու համար` ասաց. «Այսքան տարի իշխանության մեջ եք, բա փոխանցեիք, այնքան եք դատարկել պահեստայինների նստարանը, որ Սերժ Սարգսյանի իրավահաջորդը Սերժ Սարգսյանն է»:

Արամ Սարգսյանը հիշեցրեց Սերժ Սարգսյանի 2014-ի ապրիլի 14-ի ելույթը, որտեղ նա նշել էր, թե որևէ իշխանություն չի կարող գնալ երրորդ ժամկետի և հայտարարեց, որ իր համար 2014-ի ելույթն ավելի հոգեհարազատ է, իսկ հիմա վարչապետի պաշտոնում առաջադրվելու պատճառը, ըստ պատգամավորի, այն է, որ Սերժ Սարգսյանը տեսնում է` իր եվրասիական գործընկերներից ոչ ոք չի փոխվել:

Հեղինակ

Հեղինակի այլ գրառումներ

Մեկնաբանություններ

Загрузка...

Քաղաքականություն