Շպռոտը խոսել է ՀՀ-ում տեղի ունեցող հանրահավաքի մասին (լուսանկարներ)

Загрузка...

Ամերիկաբնակ երգչուհի Շպռոտն արձագանքել է Հայաստանի ներքաղաքական իրավիճակին: #ԻմՔայլը նախաձեռնության մասին նա գրառումներ է կատարել սոցիալական ցանցերի իր էջերում:

«Իմ ողջ ընտանիքը Հայաստանում է ապրում և վատ չեն ապրում՝ միջին... Բայց գիտեմ, որ շատերն իմ երկրում հազիվ ծայրը ծայրին են հասցնում, հոգնել են, դավադիտ են եղել: Թող մեզ լավ նայեն, վերևից թող չնայեն... Կամ թող գնան, մենք մեզ կնայենք...»,- գրել է նա և կից հրապարակել հետևյալ լուսանկարը.

Քիչ անց նա ևս մեկ գրառում է կատարել.

«Աստված իմ, էս ի՞նչ է կատարվում... Ամեն տարի փորձում են մեր երիտասարդների դուխը կոտրել... Սա իմ երկիրն է հիմա... Իմ քաղցր երիտասարդ սերունդը պայքարում է ազատության համար»,- գրել է նա ու հրապարակել այս լուսանկարները.

 

Հեղինակ

Հեղինակի այլ գրառումներ

Մեկնաբանություններ

Загрузка...

Քաղաքականություն