Զանգվածային անկարգություններ Երևանում. ոստիկանության պատրաստած տեսանյութը

Загрузка...

Ոստիկանության լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել, որում ասվում է, որ ոստիկանությունը ձեռք է բերել տեսագրություններ, որոնցում ակնհայտ երևում է, որ հավաքի մասնակիցները չեն ենթարկվում ոստիկանության ծառայողների օրինական պահանջներին, բռնություն են գործադրում նրանց նկատմամբ՝ արգելափակոցներ, քարեր և այլ առարկաներ նետելով հասարակական կարգի պահպանության իրենց պարտականություններն իրականացնող ոստիկանության ծառայողների ուղղությամբ` նրանց պատճառելով մարմնական վնասվածքներ: 

«Հարուցված քրեական գործի շրջանակում միջոցներ են ձեռնարկվում հիշյալ անձանց ինքնությունը պարզելու, նրանց հայտնաբերելու, բերման ենթարկելու և գործի քննությանը նրանց մասնակցությունն ապահովելու ուղղությամբ»,– գրել է Աշոտ Ահարոնյանը:

Հեղինակ

Հեղինակի այլ գրառումներ

Մեկնաբանություններ

Загрузка...

Քաղաքականություն