Մեկնարկել է ԱԺ հատուկ նիստը. օրակարգում է վարչապետի ընտրության հարցը (ՈՒՂԻՂ)

Загрузка...

Մեկնարկել է ԱԺ հատուկ նիստը, որի ընթացքում քննարկվելու է ՀՀ վարչապետի ընտրության հարցը։ «Հայաստանի Հանրապետական կուսակցություն» խմբակցությունը կոալիցիոն գործընկերոջ` ՀՅԴ–ի հետ  երեկ նիստ էր գումարել, որի ընթացքում վարչապետի թեկնածուի պաշտոնում առաջադրել էր ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի թեկնածությունը։

Ավելի վաղ` ապրիլի 14-ին, ՀՀԿ գործադիր մարմնի և խորհրդի արտագնա նիստ էր անցկացրել Ծաղկաձորում, որտեղ ՀՀԿ նախագահի առաջին տեղակալ Կարեն Կարապետյանի առաջարկությամբ կուսակցությունը որոշել էր ՀՀ վարչապետի պաշտոնում ՀՀԿ խորհրդին ներկայացնել Հայաստանի Հանրապետական կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանի թեկնածությունը:

Հիշեցնենք, որ արդեն մի քանի օր է փողոցներում Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ բողոքի ակցիաներ են իրականացվում, որոնք գլխավորում է ԱԺ պատգամավոր, «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը։

Երեկ ԱԺ շենքի մոտ ոստիկանության և ցուցարարների միջև բախումներ տեղի ունեցան,  ոստիկանությունը ձայնային նռնակներ կիրառեց, ինչի հետևանքով 46 հոգի` այդ թվում ոստիկաններ տեղափոխվեցին հիվանդանոց։

Բողոքի ակցիաները շարունակվում են նաև այս պահին, սակայն «Ելք» խմբակցության պատգամավորներից «Լուսավոր Հայաստան» և «Հանրապետություն» կուսակցության ներկայացուցիչները մասնակցում են ԱԺ նիստին։

Հեղինակ

Հեղինակի այլ գրառումներ

Մեկնաբանություններ

Загрузка...

Քաղաքականություն