Խոշոր ավտովթար Երևանում. բախվել են BMW-ն ու Lexus-ը, Lexus-ն էլ բախվել է երկաթե ծաղկամաններին

Այսօր՝ օգոստոսի 4-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 12։50-ի սահմաններում Գայի պողոտայում բախվել են BMW մակնիշի 52 TT 522 համարանիշի և Lexus մակնիշի 99 ՕN 990 համարանիշի ավտոմեքենաները։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների, վթարի հետևանքով, բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան։ Իսկ բախման հետևանքով Lexus-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հարվածել մայթին տեղադրված երկաթե ծաղկամաններին։

Այս պահին վարորդները սպասում են, որպեսզի դեպքի վայր ժամանեն Երևանի ճանապարհային ոստիկանության և ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչները, ովքեր էլ պարզելու են վարորդների ինքնությունը։

Շարունակությունն՝ այստեղ

Նյութի աղբյուր՝ http://shamshyan.com/hy/article/2018/08/04/1102395/

Հեղինակ

Հեղինակի այլ գրառումներ

Մեկնաբանություններ

ՖԲՀ

Քաղաքականություն