Եթե ԱԺ նիստը լինի արտագնա, Երևանը կվերցնենք մեր հսկողության տակ. Նիկոլ Փաշինյան

Загрузка...

Քիչ առաջ լրագրողների հետ զրույցում ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար, «Իմ քայլը» նախաձեռնության առաջնորդ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ եթե ԱԺ նիստը լինի արտագնա, իրենք Երևանը վերցնելու են իրենց հսկողության տակ:

«Երևանն իսկապես կդառնա ՀՀ քաղաքացիների մայրաքաղաքը, ամեն ինչ կփակենք»,- ասաց Նիկոլ Փաշինյանը`հավելելով, որ իրենց գլխավոր նպատակը վաղվա նիստն է և քաղաքացիների ներկայությունը հրապարակում ապահովելը:

Ավելի վաղ Նիկոլ Փաշինյանը կոչ էր արել երկուշաբթի օրը արգելափակել Երևանի կամուրջները, փողոցները, մետրոն: Այսօր վաղ առավոտից արդեն ցուցարարները փակել են մայրաքաղաքի մի շարք գլխավոր փողոցներ և պողոտաներ: 

Հեղինակ

Հեղինակի այլ գրառումներ

Մեկնաբանություններ

Загрузка...

Քաղաքականություն