Հայտնի է, թե որ երկրում է ամենաարագ ինտերնետ կապը

Բրիտանացի հետազոտողները ստուգել են ողջ աշխարհում ինտերնետ կապի որակը և կազմել ամենաարագ ինտերնետ կապ ունեցող 50 երկրների ցուցակը: 

Ամենաարագ ինտերնետ կապով երկրների վարկանիշային աղյուսակը գլխավորել է Սինգապուրը, իսկ երկրորդ և երրորդ տեղերը զբաղեցրել են Շվեդիան ու Դանիան:

Ցանկի չորրորդ տեղում հայտնվել է Նորվեգիան, որին հետևել են Ռումինիան, Բելգիան, Նիդեռլանդները, Լյուքսեմբուրգն ու Հունգարիան:

Վարկանիշային աղյուսակի հեղինակները նաև նշել են, որ մի տարում ինտերնետ կապի միջին արագությունը բարձրացել է 23 տոկոսով, ինչը, նրանց կարծիքով, լավ արդյունք է:

Հեղինակ

Հեղինակի այլ գրառումներ

Մեկնաբանություններ

Քաղաքականություն