Նիկոլ Փաշինյանը կոչ է անում վաղն առավոտյան արգելափակել կամուրջներն ու մետրոն

Загрузка...

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քաղխորհրդի անդամ, ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը կոչ է անում վաղը՝ երկուշաբթի օրը արգելափակել Երեւանի կամուրջները, փողոցները մետրոն։ Իր կոչը նա հնչեցրել է Ֆրանսիայի հրապարակում ընթացող հանրահավաքում։

«Վաղը առավոտյան 8:15-ից պետք է սկսվեն քաղաքացիական անհնազանդության գործողություններ։ Այդ գործողությունները որեւէ մեկին որեւէ վնասի եւ ռիսկի տակ չեն դնում»,- ասել է նա եւ հավելել. «Արթնանում ենք շուտ։ 8:15 սկսվում է  Երեւանի արգելափակման գործընթացը։ Մարդիկ, Դավթաշենի, Հաղթանակի, Կիեւյանի մասին է, մեքենայով երթեւեկում են եւ կամուրջի վրա եւ կամուրջի վրա նրանց մեքենան փչանում է։ Նրանք ուղղակի վթարայինները միացնում են, դռները փակում են եւ ոտքով շարժվում են դեպի Ազգային ժողով։ Ճանապարհին ում տեսնում են, ասում են, որ ժողովուրդը հավաքվում է ԱԺ մերձակայքում»։

Փաշինյանը կոչ է արել արգելափակել նաեւ փողոցները։ «Դուրս եկավ փողոց, «պատահաբար» իր մեքենան փչանում է։ Վթարայինները միացնում եւ ոտքով գալիս է Բացրամյան պողոտա»,- ասել է

Փաշինյանը։ Նա նաեւ կոչ է անում արգելափակել մետրոն, դրա համար մարդիկ կայարաններում պետք է պառկեն մետրոյի դռների մեջ, որ գնացքը չկարողանա շարժվել տեղից։ Բնականաբար, Փաշինյանը կարում է, որ ոստիկանները կփորձեն խափանել այդ ծրագիրը, բայց մարդիկ պետք է դիմադրեն, մեծ խմբերով։

ԱԺ պատգամավորը նաեւ կոչ է արել առավոտյան կանխիկացնել բանկային քարտերը, գործադուլ անել։ «Ուսանողները պետք է հայտարարեն դասադուլ, դպրոցականները հայտարարում են դասադուլ։ Դպրոցական երեխեքին թողեք տանը։ Ոսուցիչները քայլելով գալիս են Ազգային ժողով»։ Նա նշել է, որ գործողությունը պետք է անել ցանկացած պարագայում, նույնիսկ եթե շարժման առաջնորդներին ձերբակալեն, նստացույցը ցրեն։ «Վաղը մենք տասնյակ հազարներով պետք է մտնենք Բաղրամյան պողոտա»,- ասել է Փաշինյանը եւ հավելել. «Արեք՝ ինչ ես խնդրեցի, եւ մենք վաղը հասնելու ենք Ազգային ժողով»։

Հեղինակ

Հեղինակի այլ գրառումներ

Մեկնաբանություններ

Загрузка...

Քաղաքականություն