Apple-ը բացարձակ ռեկորդ է սահմանել

Ամերիկյան Apple կորպորացիայի արժեքը հատել է մեկ տրիլիոն դոլարի սահմանը։ Այս մասին վկայում են Nasdaq-ի տվյալները։

Ինչպես նշում է MarketWatch-ը, ընկերության բաժնետոմսերի գինը հասել է ռեկորդի համար անհրաժեշտ 207,04 դոլարի՝ մեկ բաժնետոմսի համար։ Այսպիսով Apple-ին հաջողվել է կրկնել չինական PetroChina նավթագազային ընկերության ռեկորդը, որը սահմանվել էր դեռևս 2007 թվականին, սակայն այն ժամանակ ընկերությունը երկար պահել այդ դիրքը չկարողացավ, քանի որ դրան հետևեց նավթի գնի անկումը։

Բացի այդ, Apple-ը առաջին ամերիկյան ընկերությունն է տրիլիոն դոլար կապիտալիզացիայով:

Հեղինակ

Հեղինակի այլ գրառումներ

Մեկնաբանություններ

ՖԲՀ

Քաղաքականություն