Երբեք մի՛ արեք այս 9 բանը, եթե չեք կարողանում քնել

Բոլորիս մոտ էլ եղել է այնպես, որ չկարողանանք քնել։ Այդ դեպքերում չենք իմանում ինչ անել, ինչով զբաղվել, որպեսզի կա՛մ քնենք, կա՛մ էլ գոնե չձանձրանանք։ Բայց հիշեք այս 9 բանը. ոչ մի դեպքում չպետք է անեք դրանք, եթե չեք կարողանում քնել։

1. Մնալ անկողնում 20 րոպեից ավել

Եթե Դուք չեք կարողանում քնել 20-30 րոպեների ընթացքում, վեր կացեք անկողնուց ու գնացեք մեկ այլ սենյակ։ Վերադարձեք անկողին միայն այն ժամանակ, երբ Ձեր քունը տանի։ Սա չի թողնում, որ Ձեր անկողինն ասոցացնեք անհանգստության ու անցանկալի մտքերի հետ։

2. Անհանգստանալ, որ չեք կարողանում քնել

Մի անհանգստացեք չքնելու համար. անհանգստությունը մարդուն արթուն է պահում։ Փոխարենը այն մտքի վրա կենտրոնանալու, որ չեք կարողանում քնել, փորձեք ցրել ինքներդ Ձեզ մեկ այլ, հանգստացնող գործողությամբ։

3. Լույսերը վառել

Մի միացրեք լույսը՝ կարդալու համար, քանի որ լույսն իջեցնում է մելատոնինի քանակությունը, որ Դուք արտադրում եք։ Մելատոնինը հորմոն է, որը կարգավորում է քնելու/զարթնելու ցիկլը, իսկ լույս միացնելը նշան է  տալիս Ձեր մարմնին, որ արթնանալու ժամանակն է։

4. Հեռախոսով կամ համակարգչով զբաղվելը

Մի միացրեք հեռախոսը, պլանշետը, համակարգիչը կամ որևէ այլ սարք, որ լույս է տալիս։ Այսպիսի սարքերի կապույտ լույսը նույնպես ազդում է մելատոնինի վրա։ Սա ոչ միայն ավելի դժվար է դարձնում քնելը, այլև իջեցնում է քնի որակը։

5. Որևէ բան խմել

Մի բաժակ գինին կարող է գրավիչ թվալ, երբ չեք կարողանում քնել։ Չնայած այն կարող է մի փոքր քնեցնել, այնուամենայնիվ, ալկոհոլն իջեցնում է քնի քանակն ու որակը։

6. Քնել հաջորդ օրը

Անքուն գիշերվա փոխարեն հաջորդ օրը քնելը լավ է հնչում, բայց սա նույնիսկ ավելի է խճճում քնի ցիկլը և չի թողնի Ձեզ քնել հաջորդ գիշեր ևս։

7. Քչփորել սառնարանը

Կեսգիշերին սառնարանը քչփորելն ու ուտելու մի համեղ բան գտնելը գրավիչ է թվում, սակայն չի կարելի երկար մնալ սառնարանի առջև և նորից նույն պատճառով. սառնարանի լույսը կրճատում է մելատոնինի քանակությունը։

8. Որևէ ծանր բան ուտելը

Երբ ձանձրանում եք չքնելով, հնարավոր է՝ որոշեք պիցցա կամ այլ համեղ բան պատվիրել, սակայն խուսափեք քնելուց առաջ ծանր բաներ ուտել, քանի որ օրգանիզմին հավելյալ ժամանակ է պետք՝ ուտեստը մարսելու համար։

9. Քնել բազմոցին

Կարևոր է, որ հենց Ձեր անկողինն ասոցացվի քնելու հետ։

Հեղինակ

Հեղինակի այլ գրառումներ

Մեկնաբանություններ

ՖԲՀ

Քաղաքականություն