Արսեն Վենգերը հայտնել է, թե երբ կվերականգնվի Մխիթարյանը

Загрузка...

Լոնդոնի «Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը հայտարարել է, որ թիմի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը պետք է որ վերականգնվի երկու շաբաթից: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Մխիթարյանը Եվրոպայի լիգայի 1/4 եզրափակչի՝ ԲԿՄԱ-ի դեմ խաղում (4:1) վնասել էր ծունկը: Պատասխան խաղում «Արսենալն» առանց Մխիթարյանի ոչ-ոքի ավարտեց հանդիպումը մրցակցի հարկի տակ (2:2) և արդյունքում 6:3 ընդհանուր հաշվով հաղթելով՝ շրջանցեց բանակայինների արգելքը: 

-Մենք անհանգստանում ենք Մխիթարյանի համար: Կարո՞ղ է նա խաղալ Եվրոպայի լիգայի եզրափակչում, եթե «Արսենալը» հայտնվի այնտեղ: 

- Մի անհանգստացեք: Նա շուտով կվերականգնվի, երկու շաբաթից նա կլինի անհրաժեշտ մարզավիճակում: Մենք լավ բժշկական շտաբ ունենք:

Հեղինակ

Հեղինակի այլ գրառումներ

Մեկնաբանություններ

Загрузка...

Քաղաքականություն