Բերդավանում Ադրբեջանի կողմից բռնկված հրդեհից 10 հա խաղողի այգի է այրվել. Ադրբեջանի կողմից կրակոցներ են հնչել

Տավուշի մարզի սահմանամերձ Բերդավան համայնքում օգոստոսի 2-ին ադրբեջանական կողմից  բռնկված հրդեհից այրվել է մոտ 10 հեկտար խաղողի այգիներ:

Երեկ կեսօրից հետո բռնկված հրդեհը հաջողվել է մարել գյուղացիների, հրշեջների օգնությամբ:

«Խաղողի այգիների մի մասը մշակվում էր,  մյուս մասը՝ չէր մշակվում, ես գյուղի երիտասարդներին չեմ թողել առաջին գծում մասնակցել հրդեհաշիջման աշխատանքներին, քանի որ  ընթացքում ադրբեջանական կողմից կրակոցներ էին լինում»,-ասաց համայնքապետը:

Նա նշեց, որ ադրբեջանական կողմը հնարավոր հրդեհ առաջացնելու համար լուսածիր գնդակներով է կրակել:

Հեղինակ

Հեղինակի այլ գրառումներ

Մեկնաբանություններ

ՖԲՀ

Քաղաքականություն