
Ռոնալդուն շարունակում է ռեկորդներ գրանցել
Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի պատասխան խաղում «Ռեալը» 1:3 հաշվով պարտվեց «Յուվենտուսին»:
Մադրիդցիների միակ գոլը խաղավերջում խփեց Կրիշտիանու Ռոնալդուն: Պորտուգալացու համար սա 10-րդ գոլն էր թուրինյան ակումբին:
Ռոնալդուն դարձավ Չեմպիոնների լիգայի պատմության մեջ առաջին ֆուտբոլիստը, ով մեկ թիմի դարպասն ուղարկում է 10 գնդակ:
Հարձակվողը նաև թարմացրել է իր սեփական ռեկորդը: Ռոնալդուն ՉԼ-ի այս խաղարկությունում գոլի հեղինակ է դառնում 11 խաղ անընդմեջ
Նախկին ռեկորդը կրկին պատկանում է նրան, երբ 33-ամյա խաղացողը շրջանցել էր Ռուդ վան Նիստելռոյին, ով աչքի էր ընկել ՉԼ-ի 9 անընդմեջ խաղում:
Մեկնաբանություններ