Սյուզի Կենտիկյանը վերադառնում է մեծ բռնցքամարտ

Պրոֆեսիոնալ բռնցքամարտի կանանց թեթեւագույն քաշային կարգում WBA վարկածով աշխարհի չեմպիոն Սյուզի Կենտիկյանը վերադառնում է պրոֆեսիոնալ ռինգ:

FBH.am-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ զրույցում այս մասին հայտնեց Կենտիկյանը: « Այս տարի կրկին մենամարտելու ցանկություն ունեմ: Ուրախ եմ կրկին ռինգ վերադառնալ մեկ տարվա դադարից հետո: Այս դադարի ընթացքում այլ նախագծերի մասնակցեցի: Ինձ պարզապես հանգստի շրջան էր հարկավոր՝ հեռու մարզումներից»,-ասաց գերմանաբնակ բռնցքամարտիկը:  

Կենտիկյանի խոսքով՝ բռնցքամարտը, հատկապես կանանց բռնցքամարտը իր մեծ հետաքրքրությունը կորցրել է և հիմա պրոֆեսիոնալ մենամարտերը դարձել են շոու: Նրա մրցակիցը դեռևս հայտնի չէ:

Հեղինակ

Հեղինակի այլ գրառումներ

Մեկնաբանություններ

Քաղաքականություն