Արթուր Գևորգյանը վերընտրվեց բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահի պաշտոնում

Բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահի պաշտոնում վերընտրվեց Արթուր Գևորգյանը:

FBH.am-ի հաղորդմամբ՝ ֆեդերացիայի հերթական համագումարի հիմնական և միակ հարցը ֆեդերացիայի նախագահի ընտրությունների հարցն էր: Գևորգյանը միակ թեկնածուն էր: 58 կողմ ձայների շնորհիվ Գևորգյանը միաձայն վերընտրվեց այդ պաշտոնում:

Արթուր Գևորգյանը բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահի պաշտոնը վարում է 2013 թվականից:

Հեղինակ

Հեղինակի այլ գրառումներ

Մեկնաբանություններ

Քաղաքականություն