«Փաշինյանի աշխատակազմը ոչ պրոֆեսիոնալ է գործում, որը խորացնում է հայ-ռուսական հարաբերությունների լարվածությունը». Եվսեև

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հայտարարությունը ՀՀ իշխանությունների գործողությունների վերաբերյալ բուռն քննարկումների ալիք է բարձրացրել հայ-ռուսական մամուլում ու սոցիալական ցանցերում:

Հարաբերություններում առաջացած լարվածության պատճառների վերաբերյալ կարծիքները շատ տարբեր են, սակայն մեկ հարցում կարծիքները համընկնում են` լարվածությունը պետք է շուտափույթ թոթափել:

Հիշեցնենք, որ նախօրեին ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն ասել էր, որ Հայաստանում իրադարձություններն ընթանում են Հայաստանի նոր իշխանությունների` իրենց քաղաքական նախորդներին հետապնդելուց հրաժարվելու մասին հայտարարություններին հակառակ:

«Ռուսաստանը` որպես Երևանի դաշնակից, միշտ հետաքրքրված է եղել հայկական պետության կայունությամբ, քանի որ այնտեղ տեղի ունեցողը չի կարող մեզ չանհանգստացնել, այդ թվում՝ նաև ԱՊՀ տարածքում գործող այն կազմակերպությունների նորմալ աշխատանքի տեսանկյունից, որոնցում մասնակցում է Հայաստանը»,- ասել է նա: «Վերջին օրերին մենք մի քանի անգամ մեր մտահոգությունը հասցրել ենք հայկական ղեկավարությանը,- ավելացրել է նախարարը,- հույս ունենք, որ իրավիճակն ամեն դեպքում կառուցողական ճանապարհով կընթանա»:

Նրա խոսքով` այս տարվա մայիսին Հայաստանում քաղաքական ճգնաժամի ժամանակ Մոսկվայում «մեծ բավականությամբ նշում էին, որ արդյունքում՝ այդ ճգնաժամի լուծումը գտնվել է բոլոր առաջատար կուսակցությունների մասնակցությամբ փոխհամաձայնության հիման վրա»:

«Մենք հույս ունեինք, որ հիմնվելով այդպիսի արդյունքի վրա` բոլոր քաղաքական ուժերը, նախ և առաջ՝ Հայաստանի նոր ղեկավարությունը, նոր իշխանությունները, հետագայում ևս միասնական մոտեցումներ առաջ կքաշեին ու կամրապնդեին ազգային համաձայնությունը»,- նկատել է Լավրովը: «Բայց վերջին օրերի իրադարձություններն ակնհայտորեն խախտում են այդպիսի դրական տրամադրվածությունը, հակասում են Հայաստանի նոր ղեկավարության վերջերս հնչեցված հայտարարություններին այն մասին, որ ինքը մտադրություն չունի կազմակերպել իր նախորդների` քաղաքական մոտիվներով հետապնդումը»,- եզրափակել է նա:

Ռուս ռազմական փորձագետ Վլադիմիր Եվսեևը 168.am-ի հետ զրույցում նշեց, որ լարվածությունը հայ-ռուսական հարաբերություններում Լավրովի հայտարարությամբ չի սկսվել: Ըստ նրա՝ այս ամենի պատճառը ոչ կոմպետենտությունն է այն պաշտոնական դեմքերի շրջանում, որոնք որոշումներ են կայացնում Հայաստանում:

Եվսեևի խոսքով, նրանք չեն ցանկանում հասկանալ, որ կան կանոններ, որոնց պայմաններում գործում է ՀԱՊԿ-ը:

«Չգիտես, թե ինչու, Երևանում այնպիսի զգացողություն է, թե ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը հատուկ Հայաստանի համար է պատրաստվել, որն իրականությանը չի համապատասխանում: Սա ռոտացիայի սկզբունքով փոխանցվող պաշտոն է, ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի նշանակումը պետք է տեղի ունենա ՀԱՊԿ անդամ բոլոր երկրների աջակցությամբ:

Ստացվել է հետևյալ պարադոքսալ իրավիճակը` սկզբից Ռուսաստանը մեծ ջանքեր ներդրեց, որպեսզի Հայաստանի ներկայացուցիչը դառնա ՀԱՊԿ գլխավոր քարտուղար, այդ ճանապարհին Ռուսաստանը մեծ հակազդեցության հանդիպեց, օրինակ, Ղազախստանի կողմից: Ռուսաստանը կարողացավ հասնել նրան, որ ՀԱՊԿ մյուս անդամները սատարեն նրա թեկնածությունը, բայց Յուրի Խաչատուրովի շուրջ իրավական զարգացումներից հետո Ռուսաստանը հայտնվեց մի իրավիճակում, երբ Հայաստանն իրեն պահեց ոչ ընդունված կանոնների համաձայն` ո՛չ ֆորմալ, և ոչ էլ` ո՛չ ֆորմալ: Եթե ֆորմալ հատվածից խոսենք, ապա Հայաստանը մինչ այդ ամենը պետք է ետ կանչեր գլխավոր քարտուղարին, որից հետո միայն նրա նկատմամբ կալանքի որոշում կայացներ:

Այսինքն` փաստորեն, պատկերացրեք, Հայաստանը կալանքի որոշում կայացրեց ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի նկատմամբ, ինչը նոնսենս է: Պատկերացրեք, որ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարին կալանավորեն, պատկերացնո՞ւմ եք: Հասկանում եք, որ ՀԱՊԿ-ը ռազմաքաղաքական բլոկ է, եթե պատկերացնենք, որ Հայաստանը թեկուզ հիմնավոր դժգոհություններ ունի ՀՀ քաղաքացու՝ Յուրի Խաչատուրովի նկատմամբ, ապա ՀՀ-ն ամենաքիչը պետք է Ռուսաստանի հետ քաղաքական կոնսուլտացիաներ նախաձեռներ, նա կարող էր ետ կանչել իր քարտուղարին:

Ինչո՞ւ էր պետք նման շտապողականություն: Ստացվում է, որ այն մարդիկ, ովքեր նման որոշում են կայացրել, չեն ուսումնասիրել ՀԱՊԿ կանոնադրությունը, փաստաթղթերը, և այլն:

Այո՛, ՀՀ իրավապահ մարմինները կարող են որոշումներ կայացնել ՀՀ քաղաքացու վերաբերյալ, սակայն այստեղ խոսքը ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի մասին է, հայ-ռուսական ռազմավարական և մտերիմ հարաբերությունները ենթադրում են, որ կարելի էր նույն բանը մի փոքր այլ կերպ անել` խորհրդակցելով դաշնակցի հետ, որն այդ կառույցի անդամ է և որը ջանքեր է ներդրել, որպեսզի ՀՀ ներկայացուցիչը քարտուղար դառնա: Սա միջամտություն չէ ՀՀ ներքին գործերին, ի սեր Աստծո, պարզապես դիվանագիտությունն այլ կերպ կարող էր աշխատել:

Խոսքը ՀՀ քաղաքացու մասին է, ով ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղար է, Ռոբերտ Քոչարյանի կալանավորմանը Ռուսաստանը չի արձագանքում, դա ՀՀ ներքին գործն է, սակայն, երբ ՀՀ-ն ձերբակալում է մարդու, ով ղեկավարում է նման կառույց, դա չի կարող չանհանգստացնել: Այսինքն` Եվրասիական բարձրագույն տնտեսական հանձնաժողովում ևս կա հայ պաշտոնյա, գիտեք, թե խոսքն ում մասին է, վաղն էլ կարող է նրան մեղադրեն կոռուպցիոն սխեմաներում ներգրավվածության մեջ, ստացվի, որ ԵԱՏՄ-ն է կոռումպացված:

Կրկին նշում եմ, որ Ռուսաստանը դեմ չէ ՀՀ քաղաքացու կալանավորմանը, բայց ՌԴ-ն պնդում է, որ նա մեծ կազմակերպության ղեկավար է, ՀՀ-ն պետք է կոնսուլտացիաներ իրականացներ կամ նրան ետ կանչեր և գործընթացներն իրականացներ, ինչպես հարկն է: Նույնը վերաբերում է Գյումրիի 102-րդ ռազմաբազայի միջադեպին, սահմանապահների առկայությանը, եթե հայկական կողմն ունի դժգոհություններ, բոլոր հարցերը կարող են քննարկվել, Ռուսաստանը չի հրաժարվում, ինչո՞ւ այդ ամենը դուրս բերել հրապարակային քննարկումների դաշտ:

Այսինքն` մենք չենք ցանկանում լուրերը կարդալ Թվիթերից, մեր հարաբերությունները թվիթերյան դիվանագիտականության մակարդակում չեն, Ռուսաստանը ցանկանում է փոխստահելի հարաբերություններ ունենալ, նման պայմաններում դա անհնար է, անընդհատ ինչ-որ հարցեր են կուտակվում, չհասկացված իրավիճակներ ստեղծվում, հայտարարություններ հնչում, ու խորանում է լարվածությունը:

Արդյունքը Լավրովի հայտարարությունն էր, որն ուղերձ էր, որ կա չհասկացվածություն ռուսական կողմի մոտ: Ես տպավորություն ունեմ, որ Փաշինյանի աշխատակազմում որոշ պատասխանատու անձինք չունեն համապատասխան կոմպետենտություն»,- նման կարծիք հայտնեց վերլուծաբանը:

Վլադիմիր Եվսեևի կարծիքով՝ ներկայումս ՀՀ իշխանությունների իրական քայլերից են կախված լինելու հայ-ռուսական հետագա հարաբերությունները:

«Ըստ իս, անհրաժեշտ են հայ-ռուսական կոնսուլտացիաներ բարձր մակարդակով` կամ ԱԳ նախարարների, լարվածությունը պետք է թուլացնել, պաշտպանության նախարարների մակարդակով ևս, քանի որ այդ ոլորտում ևս կա լարվածություն: Պետք է առկա խնդիրները քննարկել, որից հետո արվեն հստակեցնող պաշտոնական հայտարարություններ, որ ռազմաբազայի կարգավիճակը չի փոխվի, որ սահմանապահները կմնան, քանի որ այս քննարկումները, հայկական կողմի դժգոհությունները վաղուց հրապարակային են, բայց չկա երկխոսություն, խնդիրների լուծում»,- հստակեցրեց Եվսեևը:

Շարունակությունը՝ այստեղ 

Հեղինակ

Հեղինակի այլ գրառումներ

Մեկնաբանություններ

ՖԲՀ

Քաղաքականություն

  • /uploads/photos/kDr1wvn1qtfA3tknT6tN.jpg

    Նիկոլ Փաշինյանի առաջին «քննությունը» Երբ խոսում ենք իշխանության անկախության և սուվերենության մասին, ապա պետք է հաշվի առնենք աշխարհաքաղաքական խաղի կանոնները, որոնք ենթակա են կատարման պետությունների կողմից՝ անկախ միջազգային ազդեցությունից (Հայաստան, ԱՄՆ, Իսրայել, ԵՄ բոլոր պետություններ, Կոսովո և այլն ) և կառավարման մոդելից: Ինչպես գիտենք տևական ժամանակ է, ինչ նոր իշխանությունները Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ պնդում են, որ Հայաստանում պետք է տեղի ունենան արտահերթ խորհրդարանական ընտրություններ: Այս հարցի շուրջ բոլոր խորհրդարանական և արտախորհրդարանական ուժերի միջև առկա է կոնսենսուս: Միակ խնդիրը թերևս ժամկետներն են: ԱԺ-ի կողմից ընդունված նոր կառավարության ծրագրի համաձայն արտահերթը պետք է կայանա մեկ տարվա ընթացքում (մինչև 2019-ի մայիսի վերջ): Ընտրությունների գնացող Նիկոլ Փաշինյանը փորձեց մեկ հարվածով երկու թիրախ խոցել, այն է՝ ԸՕ բարեփոխումներ կատարել և դեկտեմբերին անցկացնել այդ ընտրությունները: Այս կոնտեքստում Վենետիկի հանձնաժողով ուղարկված Ընտրական օրենսգրքի բարեփոխումներ պետք է որ կանաչ լույս վառեն նոր ընտրությունների համար: Այսօր ՀՀ փոխվարչապետ Արարատ Միրզոյանը և ԸՕ բարեփոխումների հանձնաժողովի քարտուղար Դանիել Իոաննիսյանը հայտարարել էին, որ ԸՕ փոփոխությունների վերաբերյալ Վենետիկի հանձնաժողովի սպասում են դրական լուրերի: Լուրերը սակայն ավելի նման էին նոր իշխանությունների միջազգային քննական թեստի: Դրա մասին փաստեց հանձնաժողովի հայտարարության հետևյալ կետը. • Հանձնաժողովը շարունակում է մնալ այն դիրքորոշմանը, որ ընտրական համակարգի էական փոփոխությունները, այնպիսին ինչպիսի են տարածքային ցուցակների վերացումը, այլ կերպ ընտրակարգի փոփոխությունները, պետք իրականցվեն ընտրություններին նախորդող մեկ տարվա ընթացքում։ Նշենք, որ հանձնաժողովի եզրակացությունները լայնորեն կիրառվում են ԵԽԽՎ կողմից՝ որպես ժողովրդավարության ոլորտում «եվրոպական չափորոշիչների» դրսևորում: Այս կոնտեքստում Նիկոլ Փաշինյանի իշխանությունը ունի երկու տարբերակ. ա. Գնալ ընտրությունների և անտեսել սահմանադրական իրավունքի վերաբերյալ խորհրդատվական մարմնի եզրակացությունը, դրանով իսկ առաջ քաշելով այն թեզը, որ նոր իշխանությունների կողմից ուղարկված փաստաթղթի գործընթացը կրում էր ֆորմալ բնույթ, ինչը կարող է բացասաբար ազդել Հայաստանի միջազգային հեղինակության և այդ ընտրությունների արդյունքում ձևավորվող իշխանության լեգիտիմության ճանաչման վրա բ. Հետաձգել ընտրությունները՝ ի ցույց դնելով պետական գործչին հատուկ հատկանիշներ, որոնք պետք է ունենա երկրի ղեկավարը: Սպասենք նոր կառավարության արձագանքին: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/hayk.derzian.9/posts/119307985721046

    Կարդալ ավելին