Ռուսաստանում ցույցեր են կենսաթոշակի տարիքը բարձրացնելու դեմ

Ռուսաստանում տասնյակ հազարավոր մարդիկ երեկ մասնակցել են կենսաթոշակի համակարգի բարեփոխման վիճահարույց նախաձեռնության դեմ բողոքի ցույցերին: Հաղորդում է FBH.am-ը։

Խոշոր ցույցերը կազմակերպել է Ռուսաստանի կոմունիստական կուսակցությունը, սակայն մասնակիցների մեծ մասը եղել են ընդդիմադիր առաջնորդ Ալեքսեյ Նավալնու, Միխայիլ Խոդորկովսկու ղեկավարած «Բաց Ռուսաստան» հիմնադրամի, «Ձախ ճակատ» շարժման և «Յաբլոկո» կուսակցության աջակիցները:

Ցույցերի կազմակերպիչների պնդմամբ՝ Մոսկվայում այսօրվա արտոնված ցույցին մասնակցել է 100 հազար մարդ, մինչդեռ դիտորդների փոխանցմամբ՝ մասնակիցների իրական թիվը ցածր է:

Օրենքի նախագծով ենթադրվում է տղամարդկանց թոշակի անցնելու տարիքը մինչև 2028 թվականը ներկայիս 60-ից հասցնել 65-ի, կանանցը՝ մինչև 2034 թվականը ներկայիս 55-ից հասցնել 63-ի:

Նախաձեռնության քննադատները նշում են, որ Ռուսաստանի որոշ շրջաններում կենսաթոշակի անցնելու տարիքը գերազանցում է կյանքի տևողության միջին վիճակագրական ցուցանիշը:

Հեղինակ

Հեղինակի այլ գրառումներ

Մեկնաբանություններ

ՖԲՀ

Քաղաքականություն