Աստղագուշակը մարտի 22-ի համար

Загрузка...

FBH.am-ը ներկայացնում է, թե ինչ է սպասվում Ձեզ այսօր` ըստ հորոսկոպի նշանի:

Խոյ

Այսօր ձեզ պետք են խելացի զրույցներ։ Օրվա ընթացքում կհասկանաք, որ ինտելեկտուլ զրույցի կարիք ունեք։ Եթե հնարավորություն ունեք, որևէ նոր վայրեր այցելեք ու լայնացրեք ձեր մտահորիզոնը։ Օրը նվիրեք ինքնազարգացմանը։     

Ցուլ

Այսօր կկարողանաք սխալներ գտնել ձեր ընկերներից մեկի աշխատանքում։ Եթե կոպիտ ասեք նրան այդ մասին, ապա կկորցնեք նրա վստահությունը։ Փորձեք զգուշորեն ակնարկել նրան։ Օրվա վերջում նոր բացահայտում կունենաք։       

Երկվորյակ

Այսօր չպետք է ամաչեք։ Ձեր էներգիան այնքան շատ կլինի, որ ամբողջ օրվա ընթացքում ուշադրություն կգրավեք։ Պատմեք բոլորին, թե ինչ եք մտածում ու թույլ տվեք նրանց ճանաչել ձեզ։ Այսօր մարդիկ կցանկանան ձեզնից խորհուրդ հարցնել։ Մի մերժեք նրանց։

Խեցգետին

Այսօր փորձեք ձեր կարծիքը չբարձրաձայնել, հատկապես, եթե դա աշխատանքի հետ է կապված։ Ձեր խոսքերն այսօր կարող են վիրավորել մարդկանց և խնդիրներ ստեղծել։ Այսօր պետք է հեռու մնաք այն մարդկանցից, որոնք սիրում են բողոքել՝ նրանք կփչացնեն ձեր օրը։

Առյուծ

Այս օրվա ընթացքը կախված է ձեր գործողություններից։ Կարևոր է, որ հստակ իմանաք, թե ինչ եք ուզում ու պատկերացնեք, թե ինչ պետք է անել՝ ցանկալիին հասնելու համար։ Հնարավոր է, որ այսօր օգտակար խորհրդի կարիք ունենաք։

Կույս

Այսօր շատ նոր մարդկանց հետ կծանոթանաք։ Նրանք կլցնեն ձեր կյանքն ու առօրյան։ Եթե ցանկանում եք լայնացնել ձեր շրջապատը, ապա բաց մի թողեք հնարավորությունը։ Այսօրը հարմար է նաև աշխատանքի կամ ուսման հետ կապված նոր նախագծեր կազմելու համար։

Կշեռք

Այսօր հակված կլինեք աշխատելու։ Ձեր գլխում նոր մտքեր կծագեն, որոնք պետք է իրագործել։ Ցանկացած տեսակի աշխատանք ձեզ համար հեշտ ու հասանելի կթվա։ Դուք կցանկանաք բոլոր մարդկանց աշխատանքի մեջ ներգրավել, սակայն, եթե չստացվի՝ չհուսալքվեք։ Օգտագործեք այս օրը։

Կարիճ

Դուք գնահատում եք որակը, այլ ոչ քանակը։ Ձեր տրամադրությունը կարող է ընկնել, եթե սպասելիքներն ու իրականությունը չհամընկնեն։ Այսօր այնպիսի մարդու կհանդիպեք, որի հետ կցանկանաք ավելի մոտիկից ծանոթանալ։ Ճանաչեք նրան, քանի որ նա կարող է նոր հնարավորություններ ստեղծել ձեր կյանքում։

Աղեղնավոր

Այսօր ձեր շրջապատը հակված կլինեք զվարճանալու։ Սակայն, դուք կցանկանաք միայնակ ժամանակ անցկացնել ու տանը մնալ։ Ինչպես նաև, այսօր կգտնվի մեկը, ով կցանկանա ձեզ հետ միայնակ մնալ։ Բաց մի թողեք հնարավորությունը։

Այծեղջյուր

Այսօր ձեր մտերիմներն ու ընկերները հաճույք կստանան ձեզ հետ շփումից։ Դուք սրամիտ ու հետաքրքիր կլինեք ու կբարձրացնեք բոլորի տրամադրությունը։ Երեկոն ավելի հետաքրքիր ու անակնկալներով լի կլինի։ Ձեր մտերիմները կցանկանան, որ այլ մարդիկ ևս միանան ձեզ և դա ձեզ դուր կգա։

Ջրհոս

Այսօր պետք է ուշադիր պետք է լինեք ձեր ֆինանսների նկատմամբ։ Ոչ ոքի պարտքով գումար չտաք, եթե վստահ չեք, որ նա կվերադարձնի։ Թուլ չտաք, որպեսզի մարդիկ կառավարեն ձեզ ու օգտվեն ձեր ֆինանսներից։

Ձկներ

Այսօր կցանկանաք անկեղծորեն արտահայտել ձեր  զգացմունքները։ Եթե ինչ որ թաքնված զգացմունքներ ունեք, ապա սա հենց այն օրն է, երբ պիտի խոսեք դրանց մասին։ Իսկ, եթե այնպիսի գաղտնիք ունեք, որի մասին ոչ ոք չպետք է իմանա, ապա ավելի լավ է այսօր մարդկանցից հեռու մնացեք, քանի որ կարող եք բացահայտել այդ գաղտնիքը։

Հեղինակ

Հեղինակի այլ գրառումներ

Մեկնաբանություններ

Загрузка...

ՖԲՀ

Քաղաքականություն