Ինչպե՞ս են մեծ ընկերությունները ճնշում կառավարությանը

Загрузка...

2009 թվականին ծանր տնտեսական ճգնաժամ էր։ Բրազիլիայի նախագահ Լուիս Ինասիո Լուլա դա Սիլվան ստիպում է հանքարդյունաբերական հսկա Vale ընկերությանը ներդրումներ կատարել իրենց երկրի ներսում, այլ ոչ թե դրսում։ Լուլայի վարչակարգը պնդում էր, որ Vale-ն, նախկինում լինելով կառավարության ներքո գործող պետական ընկերություն, գործարկել է հանքեր և ենթակառուցվածքներ և այժմ պարտավոր է այդ շահույթը ներդնել սեփական երկրում։

Լուլան ցանկանում էր Vale-ն օգնի Բրազիլիայի տնտեսական աճի հարցում, իսկ Vale-ն մտածում էր միայն սեփական շահի մասին։ Vale-ն չէր ցանկանում ենթարկվել վարչակազմի հրահանգներին, բայց ստիպված ներդրումներ է կատարում երկրում, սակայն արձագանքում է ճնշմանն այնպես, ինչպես շահույթ հետապնդող մի շարք ընկերություններ արեցին՝ ուղղակի աշխատանքից ազատեց հարյուրավոր բրազիլացի բանվորների և իր ծախսերը կրճատեց 35 տոկոսով՝ ունենալով հսկայական շահույթ։

Լուլան սպառնաց, որ կբարձրացնի հարկերը, իսկ Vale-ն փոխարենը սպառնաց, որ կֆինանսավորի ընդդիմությանը և վիճակն էլ ավելի կվատթարանա։ Գործն այսպես էլ մնաց, քանի որ տնտեսական պայմանները սկսեցին թեթև բարելավվել և Լուլան մի փոքր ետ քաշվեց, բայց բառացիորեն այդ ետ քաշվելը հենց պարտությունն էր, քանի որ միջազգային կորպորացիաներն այնքան են հզորացել, որ կարող են պետության ղեկավարին դեմ գնալ ու շահել հարցը։ Դաժան է իրականությունը։

Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/VahagnDilbaryan/posts/1850762031642642

Հեղինակ

Հեղինակի այլ գրառումներ

Մեկնաբանություններ

Загрузка...

Քաղաքականություն