Ավտովթար Վայոց Ձորի մարզում. բանակից զորացրված զինվորները տեղափոխվել են հիվանդանոց. shamshyan.com

Հուլիսի 27-ին ավտովթար է տեղի ունեցել Վայոց Ձորի մարզում։ 

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը Ժամը 14։30-ի սահմաններում Երևանի բնակիչ՝ 41-ամյա Արտակ Սարգսյանը իր վարած Nissan Tiida մակնիշի 35 RX 738 համարանիշի ավտոմեքենայով Երևան-Մեղրի ավտոճանապարհի 166-րդ կմ հատվածում՝ ժողովրդին հայտնի Սարավանի ոլորաններում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել բետոնե արգելապատնեշին։ 

Վթարի հետևանքով Ա. Սարգսյանի ուղևորներ` Երևանի բնակիչ, 20-ամյա Ռոբերտ Չիլինգարյանը և Գյումրիի բնակիչ 20-ամյա Միքայել Գասպարյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Վայքի բժշկական կենտրոն։ 

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ Կայքի տեղեկություններով՝ վիրավորները ծառայել են Արցախի Հանրապետության պաշտպանության բանակում և զորացրվել ու վերադառնում էին տուն:

Հեղինակ

Հեղինակի այլ գրառումներ

Մեկնաբանություններ

ՖԲՀ

Քաղաքականություն