Սովը նվազեցնում է սիրտ-անոթային հիվանդությունների վտանգը

Загрузка...

Անգլիայի Surrey համալսարանի գիտնականները պարզել են, որ ընդհատումներով չափավոր սովն ավելի լավ է նվազեցնում սիրտ-անոթային հիվանդությունների վտանգը, քան ցածր կալորիականությամբ սննդամթերքը:

Հետազոտության մեջ ներգրավվել են ավելորդ քաշ ունեցող մարդիկ, ովքեր պետք է կորցնեին իրենց քաշի հինգ տոկոսը: Կամավորների մի խումբը սնվում էր սովորական սննդակարգով, միայն թե շաբաթական 5 օր, իսկ մյուս խումբը՝ ցածր կալորիականությամբ սնունդով՝ 600 կկալ մեկ օրում:

Պարզվել է, որ 5:2 դիետան, որի ժամանակ մարդը շաբաթվա երկու օրվա ընթացքում սահմանափակում է կալորիականությունը մինչև 500-600կկալ, խթանում է ճարպերի հալմանը: Այդ խմբի մարդկանց հաջողվել է արդյունքի հասնել 59 օրում, մինչդեռ ամենօրյա դիետա պահող մարդկանց համար պահանջվել է 73 օր: Այս դեպքում ընդհատումներով չափավոր սովը նպաստել է առաջին խմբի մարդկանց մոտ սիստոլական արյան ճնշման 2%, իսկ երկրորդի՝ 9% անկման:

Հեղինակ

Հեղինակի այլ գրառումներ

Մեկնաբանություններ

Загрузка...

ՖԲՀ

Քաղաքականություն