Հայտնի է «Փյունիկ» - «Տոբոլ» հանդիպման վայրը

Ֆուտբոլի Եվրոպայի լիգայի որակավորման երկրորդ փուլի պատասխան «Փյունիկ»-«Տոբոլ» հանդիպումը կկայանա Վազգեն Սարգսյան մարզադաշտում:

FBH.am-ի հաղորդմամբ՝  հուլիսի 31-ին ժամը 20։00-ին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կկայանա Եվրոպա լիգայի որակավորման երկրորդ փուլի պատասխան՝ «Փյունիկ»-«Տոբոլ» հանդիպումը։

Հուլիսի 30-ին ժամը 18։00-ին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտի մամուլի սրահում կկայանա «Տոբոլ»-ի գլխավոր մարզչի Վլադիմիր Նիկիտենկոյի մամուլի ասուլիսը։ 18։30-ին էլ՝ ղազախական թիմի մարզումը, որը բաց կլինի առաջին 15 րոպեն։

Հուլիսի 30-ին ժամը 19։30-ին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտի մամուլի սրահում կկայանա «Փյունիկ»-ի գլխավոր մարզչի Անդրեյ Տալալաևի մամուլի ասուլիսը։ 20։00-ին էլ՝ հայկական թիմի մարզումը, որը բաց կլինի առաջին 15 րոպեն։

Հեղինակ

Հեղինակի այլ գրառումներ

Մեկնաբանություններ

ՖԲՀ

Քաղաքականություն