Չնայած քաղաքական լարվածությանը միմյանց դեմ կմրցեն «Արսենալը» և «ԲԿՄԱ»-ն

Загрузка...

Ֆուտբոլի Եվրոպա լիգայի խաղարկության քառորդ եզրափակչի վիճակահանությունը փաստորեն «կույր» գտնվեց քաղաքական ներկա լարված իրողությունների հանդեպ, և Լոնդոնի «Արսենալին» ու Մոսկվայի ԲԿՄԱ-ին կարգեց որպես ապագա մրցակիցներ: Թիմերը հանդիպելու են ապրիլի 5-ին Լոնդոնում և ապրիլի 12-ին Մոսկվայում: «Արսենալի» պաշտոնական կայքն այդ առումով հանդես է եկել իր երկրպագուներին ուղղված հատուկ զգուշացումով, որտեղ ասվում է Մոսկվա ուղևորվելու վտանգավորության մասին:

«Երկրպագուների անվտանգությունը միշտ առաջնահերթ է եղել մեզ համար: Հաշվի առնելով լարվածությունը երկու երկների միջև, դուք պետք է հստակ ընկալեք, որ այս իրավիճակում այնտեղ հնարավոր են հակաբրիտանական տրամադրություններ և ագրեսիվ պահվածք: Խորհուրդ ենք տալիս լինել զգոն, խուսափել ցանկացած բնույթի բողոքներից և ցույցերից, ինչպես նաև քաղաքական թեմաներով հրապարակային մեկնաբանություններից»,- ասվում է այդ ուղերձում:

Image may contain: 2 people, crowd

Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/photo.php?fbid=1626822127432313&set=a.500519483395922.1073741831.100003136245699

Հեղինակ

Հեղինակի այլ գրառումներ

Մեկնաբանություններ

Загрузка...

ՖԲՀ

Քաղաքականություն