Հունաստանի իշխանությունը հրդեհների պատճառը միտումնավոր հրկիզումն են համարում

Հունաստանի կառավարությունը հիմքեր ունի կարծելու, որ Աթենքի մատույցներում բռնկված աղետալի հրդեհները, որոնք առնվազն 82 մարդու կյանք են խլել, միտումնավոր հրկիզմանհետևանք են:

Հունաստանի իրավակարգի և քաղաքացիների պաշտպանության նախարար Նիկոս Տոսկասը հայտարարել է, որ հրշեջները, վերլուծելով արբանյակային լուսանկարները և զննելով հրդեհների վայրերը, եկել են եզրակացության, որ հրդեհը փոքր ընդմիջումներով բռնկվել է միանգամից առնվազն 22 վայրում, գրում են «Վեդոմոստին» Bloomberg գործակալության վրա հղումով:

«Կան հանցավոր գործունեության լուրջ վկայություններ, հետաքննություն է ընթանում»,-հայտարարել է Տոսկասը:

Հեղինակ

Հեղինակի այլ գրառումներ

Մեկնաբանություններ

ՖԲՀ

Քաղաքականություն