Լոնդոնում փոխհրաձգություն Է տեղի ունեցել ոստիկանության մասնակցությամբ

Լոնդոնի արեւելյան մասի Ֆորեսթ Գեյթի շրջանում հուլիսի 27-ին փոխհրաձգությունը ոստիկանության եւ մի փումբ մարդկանց միջեւ ավարտվել Է երեք մարդու ձերբակալմամբ: Համապատասխան հաղորդագրությունը Sky News հեռուստաալիքը զետեղել Է Twitter-ում՝ վկայակոչելով Սլոթլանադ Յարդին:

Հեռուստաալիքի տվյալներով՝ փոխհրաձգության հետեւանքով ոչ ոք չի տուժել: Նշվում Է, որ սկզբում ոստիկանական բաժանմունք զանգ Է ստացվել զինված մարդու մասին: Ոստիկանությունն սկսել Է այն ավտոմոբիլի հետապնդումը, որտեղ, ենթադրաբար, գտնվել են չարագործները: Նրանք կրակ են բացել կարգի պահապանների վրա:

Ավելի վաղ Daily Star թերթը հայտնել Է, որ փոխհրաձգությունը տեղի Է ունեցել ոստիկանության եւ մի տղամարդու միջեւ, որի դեմքը թաքցրել Է դիմակը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Հեղինակ

Հեղինակի այլ գրառումներ

Մեկնաբանություններ

ՖԲՀ

Քաղաքականություն