Ռոբերտ Քոչարյանի գործով դատական նիստը նախատեսված է ժամը 11:00-ին

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում հուլիսի 26-ին տեղի ունեցած դատական նիստում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու որոշում չկայացվեց:

FBH.am-ի փոխանցմամբ՝ դատական նիստը նախատեսված է այսօր ժամը 11:00-ին:

Քոչարյանի փաստաբան Ռուբեն Սահակյանը նշեց, որ մինչև հաջորդ դատական նիստը պետք է 2-րդ նախագահը պատշաճ ծանուցվի նիստի մասին:

«Ռոբերտ Քոչարյանը չի խուսափի պատասխանատվությունից: Նա նիստին կներկայանա ու կապացուցի դա: Եթե խուսափելու լիներ, ապա Հայաստան չէր վերադառնա»,- նշեց Սահակյանը:

Հեղինակ

Հեղինակի այլ գրառումներ

Մեկնաբանություններ

ՖԲՀ

Քաղաքականություն